
Մարդկային մարմինն իսկապես զարմանահրաշ է` իր բոլոր կենսական ու ֆիզիկական հատկություններով: Այն կարող է հարմարվել ցանկացած միջավայրի, ցանկացած իրողության և ամենատարբեր հնարքներ իրագործել, սակայն այն այնքան բարդ ու հետաքրքիր կառուցվածք ու գործառույթներ ունի, որ դրանց մեծ մասը քչերին է հայտնի: Այս մասին գրում է Viralnova.com-ը` ներկայացնելով հետաքրքիր փաստեր մարդու մարմնի մասին:
1. Մարդը կոպիտ հաշվարկով առավոտյան 1 սմ-ով ավելի բարձրահասակ է, քան երեկոյան:
2. Մարդու աչքն այնքան զգայուն է, որ եթե Երկիրը հարթ լիներ, ապա մարդը կկարողանար նկատել գիշերը բոցավառվող մոմը մոտ 50 կմ հեռավորությունից:
3. Մարդիկ իրենց ԴՆԹ-ի 50 տոկոսը կիսում են բանանի հետ:
4. Մարդիկ ողջ կյանքի ընթացքում մաշկից 18 կգ են կորցնում` ամբողջովին փոխելով իրենց արտաքին մաշկը ամիսը մեկ անգամ:
5. Մեկ օրում մարդու արյունը 19312 կմ երկարությամբ շրջանառություն է կատարում մարմնում, ինչը հավասար է ողջ ԱՄՆ-ն ափից ափ 4 անգամ անցնելուն:
6. Մարդու մարմնում առկա բջիջների 90 տոկոսն իրականում «մարդկային» ծագում չունեն, դրանք հիմնականում սնկեր և բակտերիաներ են:
7. Մարդու ուղեղն օգտագործում է ողջ մարմնի թթվածնի 20 տոկոսը` կազմելով մարմնի զանգվածի երկու տոկոսը միայն:
8. Եղունգը հիմքից մինչև ծայրն աճում է 6 ամսում:
9. Սինեստեսիա կոչվող հիվանդության ժամանակ մարդկանց մոտ զգայարանները չափից ակտիվ են աշխատում, այսինքն՝ մարդը կարող է զգալ բառերի համը և լսել գույները:
10. Աչքի մկաններն օրական շարժվում են 100000 անգամ: Որպեսզի ոտքերի մկաններն էլ այդքան շարժվեն, մարդը պետք է օրական 80 կմ քայլի:
11. Արյան մեկ բջիջը մարմնում ամբողջական շրջանառություն է կատարում 60 վայրկյանում:
12. Ստամոքսում առկա թթուն բավականին ուժեղ է ածելին քայքայելու համար:
13. Լիքը միզապարկը գոլֆի գնդակի մեծություն ունի:
14. Մարդու քիթը կարող է 50000 տարբեր բույր հիշել:
15. Ինքդ քեզ խուտուտ տալն անհնար է:
|