Главная » 2014 » Июль » 19 » 17 «ոսկե կանոն» նիհարել ցանկացող աղջիկների համար
4:07 PM
17 «ոսկե կանոն» նիհարել ցանկացող աղջիկների համար

17 «ոսկե կանոն» նիհարել ցանկացող աղջիկների համար

1. Հրաժարվեք մայոնեզից

Մայոնեզի ընդամենը 100 գրամը ավելի շատ կալորիա է պարունակում, քան հասուն մարդու օրեկան նորման է:

2. Կրճատեք շաքարի օգտագործումը

Միանգամից շաքարից հրաժարվելը շատ դժվար է, կարելի է այն քիչ-քիչ քչացնել, իսկ եթե կարողանաք շաքարն ընդհանրապես փոխարինել մեղրով, պարզապես հրաշալի կլինի: Անպայման հրաժարվեք նաև կոլայից, ինչքան էլ սիրեք, հիշեք` այն ձեր կառուցվածքի համար 1 թշնամին է: 

3. Կրճատեք կոնֆետների, շոկոլադի և պաղպաղակի չափաբաժինը

Գիտեմ, որ քաղցրակերների համար շոկոլադից հրաժարվելը մահ է, բայց պետք չէ ձեզ նման տանջանքների ենթարկել. պարզապես չափաբաժինը քչացրեք, օրինակ՝ մեկ կոնֆետը կարելի է կիսել և երկու անգամ ուտել:

4. Հրաժարվեք տապակած կարտոֆիլից, ֆրիից և չիպսերից

Ինքը կարտոֆիլը քիչ կալորեականություն ունի (80 կկլ 100 գրամում), բայց երբ այն տապակում եք կալորիաները 2.5-8 ամգամով ավելանում են: Կարտոֆիլը խաշած վիճակում կերեք:

5. Հրաժարվեք հացաբուլկեղենից

Ընդամենը 1 ամից հացից հրաժարվելով, ես նիհարեցի 3-4 կգ: Հիմա հացաբուլկեղենի մեջ շատ է տարբեր տեսակի արհեստական վիտամինների քանակը, դրա համար էլ դրանք գիրացնում են:

6. Հաց ուտելուց կես ժամ առաջ 1 բաժակ ջուր խմեք

Սա նպաստում է ախորժակի նվազմանը, և դուք սովորականից քիչ եք ուտում:

7. Օրվա մեջ 8 բաժակ ջուր խմեք

Դե սա բոլորին է հայտնի, ջուրը օգնում է ավելորդ նյութերի օրգանիզմից դուրս գալուն` դրանով իսկ օգնելով նիհարել:

8. Անպայման նախաճաշեք

Նախաճաշը  երբեք մարդուն չի գիրացնում: Խմեք կանաչ թեյ, կերեք մեղր, տարբեր տեսակի շիլաներ:

9. Ընթրիքը նույնպես կարևոր է

Չնայած, որ ընդունված է ընթրիքը վնասակար համարել և ասում են ընթրիքդ տուր թշնամուդ :Ճ բայց ախր սոված քնելն է շատ դժվար ու անհնար:

Ընթրեք մինչև ժամը 20:00-ն և կերեք շատ թեթև մթերքներ:

10. Որքան հնարավոր է քիչ օգտագործեք կծու, թթու սոուսներ և համեմունքներ, դրանք գրգռում են ախորժակը և դուք շատ եք ուտում

11. Ուտելիս լավ և երկար ծամեք և երբեք հեռուստացույցի կամ համակարգչի առաջ մի կերեք

12. Ձեր սովորական ափսեները փոխարինեք մեկ չափս փոքրերով

Շուտով օրգանիզմը կսովորի այդ չափաբաժնին, և դուք նորմալ կկշտանաք:

13. Երբեք լրացուցիչ չափաբաժին մի պահանջեք, մոռացեք դրա մասին

14. Եթե, այնուամենայնիվ, սոված չեք կարողանում քնել, խմեք մեկ բաժակ կեֆիր, բայց ոչինչ մի կերեք ուշ ժամի

15. Պառկեք քնելու ժամը 22:00-ին 

 22:00-1:00 ժամանակահատվածի քունը ամենաօգտակարն է համարվում, այդ ժամերին է ուղեղը հանգստանում և տեղի են ունենում մարսողական պրոցեսները:

16. Քնեք 8 ժամ

Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ քիչ քնող մարդիկ տառապում են ավելորդ քաշից

17. Որքան հնարավոր է շատ քայլեք, շարժվեք և սպորտով զբաղվեք

Ամեն առավոտ և երեկոյան 20 րոպե քայլելը ամենաիդեալական տարբերակն է ոչ միայն նիհարելու, այլև շատ առողջ լինելու համար: 

Просмотров: 308 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: