Մի գեղեցիկ և հիանալի առավոտ ես բացեցի աչքերս և առանց նախաճաշելու նստեցի համակարգչիս մոտ: Այցելեցի status4ka.am, ինչպես միշտ` որպես օգտվող: Ես այդ ժամանակ ոչ ոքի չէի ճանաչում, շփում չունեի ոչ ոքի հետ, այսպես ասած ` դեռ <խամ> էի:
Մտա կայք և առաջին քայլս եղավ այն, որ գրեցի չատում: Ես նորեկ էի, իսկ մշտական օգտվողները ,ինձ նկատելով ,սկսեցին հումոր անել: Գլխավոր դերում Աննան էր, ես նրան չէի ճանաչում, իսկ հիմա նա դարձել է իմ կյանքի իմաստը: Այդ օրը իմ կյանքում կարևոր դեր է խաղում: Ես չէի պատկերացնի, որ կարող եմ այսքան կապվել քեզ հետ, Ան: Դու ինձ շատ խորհուրդներ ես տվել, միշտ եղել ես կողքիս, երբ ցանկացել եմ մենակ մնամ , դու քո բարի հոգով հանգստացրել ես ինձ: Ան շնորհակալ եմ, որ կաս, շնորհակալ եմ Աստծուն, որ քո նման հրեշտակ ունեմ: Մենք կարանք օրերով, ժամերով, շաբաթներով չխոսենք, բայց վստահ լինել, որ դժվար պահին հաստատ իրար կօգնենք: Ան , դու իմ ամենամոտ ընկերուհին ես, դու իմ հարազատն ես, գիտես, որ քեզ շատ եմ սիրում: Տխուր օրերիս միակ ուրախությունն ես: Ես վստահում եմ քեզ ամեն հարցում, միշտ քաջալերում ես ինձ դժվար պահերին: Ես ուրախ եմ, որ իմ կյանքում կաս դու, իմ կյանքում դու հատուկ տեղ ունես, դու իմ լիություն, իմ հպարտություն: Իմ օրը չեմ պատկերացնում առանց քեզ, առանց քո խենթ ու խելառ կատակների: Պաշտում եմ քեզ, Ան, հուսով եմ` միշտ կողքիս կլինես իմ միակ ու բարի, իմ ընկերուհի:
|