Главная » 2014 » Август » 15 » (♥)
1:52 PM
(♥)
Ու նրա ձայնն այնքան մաքուր ու պարզ էր, որ թվում էր, թե աղտոտող այն չի եղել, որ ամբողջ կյանքում միայնակությունից ավել ոչինչ չի տեսել, չի ունեցել սպասումային իրավիճակներ ու հիմա հանգիստ վայելում է կյանքը....Այնքան հանգիստ էր նրա ձայնը, տոնայնությունը, ելևէջները, նոտաները...Երբեք չէի մտածում, որ մի օր այդքան մոտիկից կծանոթանամ քեզ հետ և դեռ ավելին....
Հոկտեմբերյան տաք ու, որոշ դեպքում նաև, ցրտաշունչ օրերից մեկն էր, երբ տերևներն արդեն իրենց ոչ դալար շարժուներով գրավում էին գետնի վրա տարածքներն ու ընկնում մարդկանց ոտքերի տակ...Երբ մենք անցնում էինք՝ իրար հետ զրուցելով ու նայում այս գունագեղ ու գեղեցիկ երեկոյին. այն այնքան մե՜ղմ էր, մաքու՜ր, շքե՜ղ, արձագանքով լի, որ մենք մեկ-մեկ մոռանում էինք մեր խոսակցությունը շարունակելն ու անէանում աշնանային այդ գեղեցիկ բնության մագիլների մեջ...Այն ուրի՜շ էր...Տարվա ամենագեղեցիկ եղանակը....Ամենագեղեցիկ...Քայլում էինք այնքան ժամանակ, մինչև դու ցանկացար բռնել ձեռքս. ես շատ հանգիստ այն մի կողմ տարա ու մեղմ ժպտալով նայեցի աչքերիդ մեջ: Դու տխրեցիր՝ տեսնելով դա, իսկ ես, չգիտեմ՝ ինչու, դեռ շարունակում էի ժպտալ, բայց գետնին էի նայում: Երկար ժամանակ լռեցիր. երևի չէիր կարողանում որևէ արդար պատասխան մտածել, բայց ամեն ինչ առջևում էր. ես էլ, դու էլ բարձր տրամադրություն ունեինք: Օրն առջևում էր. դու ինձ խնդրեցիր նստել նստարանին ու սպասել քեզ. ես համաձայնվեցի, իսկ դու, մի փոքր ուշ, մոտեցար ինձ ու նվիրեցիր մի շա՜տ գեղեցիկ նարնջագույն վարդ. դու գիտեիր, որ ես նարնջագույն գույնն եմ սիրում: Ես չգիտեի՝ ինչ ասել. միայն վերցրեցի վարդն ու թեթև համբուրեցի քո այտը: Դու այնքան գեղեցիկ ժպտացիր ինձ, որ ես էլ չդիմացա ու նույն կերպ պատասխանեցի քեզ...
Այն օրը երբեք չեմ մոռանա. այն այնքան գեղեցիկ էր, էմոցիաներով լի, որ մենք մոռացել էինք ամեն ինչի մասին:
Հերթական հանդիպման օրն էր. ես և դու կրկին միասին քայլում էինք, կրկին վայելում աշնանային այս գեղեցիկ տրամադրությունն ու խոսում տարբեր թեմաներից: Այս անգամ դրսում ցուրտ էր, բայց դու չթողեցիր, որ ես մրսեմ. գրկեցիր ու տաքացրեցիր ինձ քո թևերով. ինձ համար ուրիշ ոչ մի գեղեցիկ պահ չէր կարող լինել, քան այն, թե դու ինչպես գրկեցիր ինձ...Այս անգամ զգում էի, որ զգույշ ես խոսքերիդ ու արարքներիդ մեջ, որովհետև չէիր ուզում, որ անցյալ անգամվա նման քեզ պատասխանեի, բայց ես փոխվեցի. հասկացա, որ սխալ արեցի, կամ միգուցե ես ճիշտ էի...Դու ցանկացար բռնել ձեռքս, բռնեցիր, բայց կախեցիր գլուխդ, իսկ ես, չցանկանալով նույն սխալը գործել, բռնեցի ձեռքդ ու նույնպես կախեցի գլուխս: Դու շատ զարմացար իմ նման քայլից, բայց և այնպես փայլեցին աչքերդ սիրո կրակից...
Կանգնեցրիր ինձ՝ տալով անունս և ասացիր.
- Սիրում եմ քեզ...
Ես նայեցի քեզ, քո աչքերին ու ճանաչելով քեզ ու քո բնավորությունը, չկարողացա չնկատել, որ դու ճիշտ ես ասում, որ ամեն ինչ լուրջ է...Ես հենց նույն պահին հասկացա, որ իմ մեջ էլ արթնացավ ինչ-որ զգացմունք դեպի քեզ, դեպի քո էությունն ու քո ես-ը և, ոչինչ չասելով, գրկեցի քեզ: Դու այնքան երջանիկ էիր, այնքան ուրախ, սիրով լի, որ չէիր կարողանում թաքցնել էմոցիաներդ:
Այդ օրն էլ այդպես անցավ, իսկ մենք գնալով ավելի էինք մոտկանում, ավելի շփվում իրար հետ ու ճանաչում միմյանց....Մենք այնքան նման էինք իրար ու, միևնույն ժամանակ, այնքան տարբեր, բայց հասկացանք իրար, գտանք իրար ու երջանիկ ենք այսօր: Հասկացանք, որ երեկվա գնով ձեռք բերեցինք այսօրն ու մեր ապագան...Մենք միասին ենք, երջանիկ....
Հոկտեմբերյան հրաշագեղ մի օր էր...Երկու սրտեր միասին քայլում էին այգով...Նրանք միասին էինք ու շատ երջանիկ, իսկ աշունը՝ որպես ցուրտ եղանակ, ոչինչ չկարողացավ անել նրանց սիրո դեմ...
 
Просмотров: 299 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: