7:19 PM ♥ | |
Մի անասելի հույզ եմ ապրում այդ ամենը տեսնելով և զգալով:Ասես այլևս չեմ տեսնելու պայծառ արեգակի ջերմացնող ժպիտը,այլևս չեն բաբախի այդ կարեվեր ծառերի սրտերը,չեն բուժվի նրանց վերքերը և բնությունը մեզ կմատուցի սառը և մրրկալից ձմեռ:Ասես իմ հոգում կտիրի ալևոր ձմեռը,միշտ կլինեն ձյունապատ լեռներ ու արծաթագույն փաթիլներով պատված եղևնիներ:Բայց ես ապրում եմ սպասումով,որ կգա այն բաղձալի օրը,երբ աշնան շողերը կօթևանեն մեր աշխարհի վրա և կպարգևեն անհակ երջանկություն և,ինչու՞ ոչ,փոքր-ինչ թախիծ: Սպասում եմ տաղտկալի համբերությամբ և երբ այն ժամանում է,ապրում եմ հոգևոր հանգստություն և շարունակում թախծել ու ժպտալ… | |
|
Всего комментариев: 0 | |