Главная » 2014 Июнь 16 » 2014թ. Աշխարհի առաջնություն...
11:25 AM 2014թ. Աշխարհի առաջնություն... | |
![]() Ինչպես գիտենք՝ այսօր մեկնարկում է 2014թ. աշխարհի առաջնությունը, որը տեղի կունենա Բրազիլայում...Հավելեմ, որ Բրազիլիան այժմյան ամենաշատ հաղթանակ ունեցող հավաքականն է աշխարհի առաջնությունում)....Առաջնությանը մասնակցում է 32 երկիր՝ տարբեր տարածաշրջաններից, որոնք արդեն Բրազիլիայում են և ունեն մեկ ընդհանուր գաղափար...<< Հաղթել և դառնալ աշխարհի չեմպիոն >>:
Բոլոր երկրներն ուժեղ են և պատրաստ հաղթահարելու իրենց առջև դրված ցանկացած արգելք, բայց չպետք է մոռանանք, որ կան այնպիսի հավաքականներ, որոնք, կարելի է ասել, լավագույններն են թերևս իմ կարծիքով: Դրանք են՝ Իսպանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Բրազիլիայի, Հոլանդիայի, Պորտուգալիայի և Անգլիայի հավաքականները:
![]() Հիշեցնեմ, որ նախորդ աշխարհի առաջնությունը տեղի է ունեցել 2010 թվականին՝ Հարավային Աֆրիկայում, և որպես պաշտոնական հիմն եղել է Shakira-Waka Waka երգը, սակայն այս տարի արդեն կար 3 երգ, որոնք շատ գեղեցիկ երգեր են, քանի որ նույն թեմայի մասին են, բայց ընտրվել է միայն մեկ երգ, այն է՝ Ahmed Chawki- Time of our Lives...Գեղեցիկ երգ, գեղեցիկ տեսահոլովակ, հիանալի ֆուտբոլային մտորումներ ու այս ամենը՝ մեկ երգի մեջ...Ձեզ եմ ներկայացնում 2014 թվականի աշխարհի առաջնության պաշտոնական հիմնը...
Ahmed Chawki- Time of our Lives
2010 թվականին հաղթող էր ճանաչվել Իսպանիայի ազգային հավաքականը, որը եզրափակչում մրցում էր Հոլանդիայի ազգային հավաքականի դեմ...Պայքարն ավարտվեց Իսպանացիների հաղթանակով՝ 1:0 հաշվով: Իսկ այս տարի պատկերացումներն ուրիշ են, ուրիշ են նաև հավաքականների տեսքն ու ձևաչափը: Մի խոսքով՝ փոխվել է ամեն ինչ...Միայն գաղափարն է նույն:
![]() Այսօր կմեկնարկի աշխարհի առաջնությունն ու վստահ եմ, որ իր հորձանուտի մեջ կվերցնի միլիոնավոր, նույնիսկ՝ միլիարդավոր ֆուտբոլասերների, որոնք իրենց ժամանակը կնվիրեն տեսնելու իրենց իսկ սիրած հավաքականի խաղը: Իհարկե, գոյություն ունի յուրաքանչյուրիս մոտ ներքին ձայն, որը, քիչ թե շատ, հուշում է խաղի մասին, թե ով կդառնա հաղթող և այլն...Ինձ մոտ էլ է նույն կերպ...Չգիտեմ՝ ինչու, ինձ թվում է, որ հաղթող կճանաչվի Գերմանիայի հավաքականը, սակայն չպետք է թերագնահատել մյուսների ուժերը....Ներքին ձայնս ինձ այդպես է հուշում, սակայն ցանկանում եմ, որ հաղթի Իսպանիայի հավաքականը և հենց նրան էլ երկրպագելու եմ:
![]() Դե ինչ, այսօրվանից սկսենք դիտել ֆուտբոլային խելահեղ արկածները, դիտենք և ինչու չէ, հպարտանանք մեր ազգային հավաքականով և նրան մաղթենք հաջողություն: Իսկ բոլոր ֆուտբոլի երկրպագուներին մաղթում եմ ամուր նյարդեր, մեծ ժամանակ և չմոռանանք, որ ամեն խաղից առաջ պետք է ասենք, այսպես ասած, պաշտոնական դարձած այս արտահայտությունը...<<Ole, Ole, Ole, Ole.... >>
| |
|
Всего комментариев: 0 | |