Главная » 2014 » Июнь » 6 » 21-րդ դարի իրականություն
10:43 PM
21-րդ դարի իրականություն

21-րդ դարի իրականություն

Սա մի թեմա է, որի  շուրջ կարող ենք խոսել բավականին երկար ու նույնիսկ վերջում ոչ ոք չի կարողա գալ վերջնական որոշման: Համակարգիչ, համացանց...սրանք  դարձել են մարդկանց կյանքի անբաժան մասնիկները, որոնցից նրանց զատել, կարճ ու կոնկրետ, ոչ ոք չի կարողանում: Մարդիկ այնքան են տարվում համակարգչի առջև նստած, որ նրանց ամենևին էլ չի հետաքրքրում, թե ի՞նչ է կատարվում իրենց շուրջը, ի՞նչ վատ դեպքեր են տեղի ունենում: Չնայած՝ այս ամենը նրանք հնարավորություն ունեն իմանալ սոց.ցանցերից, որտեղ նրանք կարող են տեղեկանալ ամեն ինչի մասին, ու նույնիսկ այն ամենի, ինչը փոխում ու դեպի վատն է դարձնում մարդուն: Կար մի ժամանակ, որ մարդիկ անգամ չգիտեին, թե ինչ է համակարգիչը, իսկ հիմա առանց համակարգչի մարդը չի կարող գոյատևել: Գիտե՞ք, ես զարմանում եմ այն ծնողների վրա, ովքեր անուշադրության են մատնում իրեց երեխաներին ու նորմալ են ընդունում այն փաստը, որ իրնց երեխան ժամերով նստում է համակարգչի առջև: Ինձ թվում է, որ երբեք էլ ես չեմ հասկանա նման ծնողներին: Համակարգիչը մեզ համար դարձել է <<հիվանդություն>>, այն էլ՝ <<անբուժելի>>: Ճի՛շտ է, համակարգիչը մարդուն կտրում է իրականությունից,նրանք մոռանում են իրենց պրոբլեմների մասին, բայց, հավատացե՛ք, որ դրանով չեք կարող լուծել ձեր պրոբլեմները: Այսօր համակարգիչը շատ երեխաների մոտ առաջացնում է կախվածություն, որը վերացնելը ծնողների համար դառնում է շատ դժվար: Իսկ ու՞ր էին այդ նույն ծնողները, ովքեր երեխային թողնում էին ժամերով մնալ համացանցում: Իսկ հետո էլ կախվածություն առաջանա լուց հետո, նրանք միայն մեղադրում են իրենց երեխաներին՝ չգիտակցելով, որ իրենք էլ ունեն իրենց մեղքի բաժինը: Հասկացե՛ք, որ կյանքը վիրտուալ կերպով այդքան էլ գեղեցիկ չէ: Ապրեք ռեալ կյանքով, ու հասկացե՛ք, որ այդ համացանցն ու համակարգիչը կյանքում ձեզ այնքան էլ պետք չեն գալու, որքան գիտելիքն ու կրթությունը: Չնայած՝ արդեն կրթությունն էլ է դարձել վիրտուալ: Մարդիկ որոշ կայքերով կարողանում են սովորել որոշ բաներ. օրինակ՝ տարբեր լեզուներ ու նմանատիպ բաներ: Բայց պետք է հիշել, որ բավարար գիտելիք ստանալու համար չպետք է ժամերով մնալ սոց.ցանցերում: 

Հ.Գ. Իսկ իմ հասակակիցներին ուզում եմ խորհուրդ տալ, որ շատ ժամանակ չտրամադրեն այդ համացանցին, որովհետև այն ձեզանից խլում է ավելորդ ժամանակ: Մեկ ժամ համակարգչի դիմաց անցկացնելու փոխարեն կարդացեք գիրք, կամ դուրս եկեք զբոսնելու, այլ ոչ թե լարված նստեք ու սպասեք, թե երբ է ինչ-որ մեկը սոց.ցանցով ձեզ նամակ ուղարկելու: Ապրեք ռեալ կյանքով:

Просмотров: 290 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: