“The Times” թերթին տված հարցազրույցում գիտնականը պատմել է իր հետագա անելիքների մասին: Յոհանսոնը ցանկանում է, որ առցանց հանրագիտարանում հոդվածներ լինեն Բրիտանական գրադարանի կատալոգի բոլոր հեղինակների մասին:
“Wikipedia”-ում Յոհանսոնի նյութերը նվիրված են տարբեր թեմաների: Մասնավորապես՝ նա ակտիվ գրում է թռչունների տեսակների մասին: “Wikipedia”-ի տվյալների բազայում գիտնականի ներդրումը, սակայն, միանշանակ չէ. Յոհանսոնը հոդվածներ գրելու համար օգտագործում է հատուկ համակարգչային “Lsjbot” ալգորիթմը:
Յոհանսոնը Դալարնայի համալսարանի աշխատակից է և ունի լեզվաբանության, տնտեսագիտության, մասնիկների ֆիզիկայի և քաղաքացիական շինարարության դիպլոմներ:
