Главная » 2014 Сентябрь 21 » Ա~խ այդ միամտությունը
6:57 PM Ա~խ այդ միամտությունը | |
Գիտակցում էի՞, ո´չ, վստահ էի, թե գիտեի նրան ամբողջությամբ: Ճիշտն ասած հպարտ էի, հպարտ այն բանով, որ նրան ուղղակի հասկանում եմ , որ տալիս եմ նրան այն, ինչի կարիքը ունի: Բայց երբ առաջին անգամ տեսա նրա աչքերը…
Նրանք խորն էին, ես անընդհատ սուզվում էի նրանց մեջ, բայց հատակը երևան չէր գալիս: Սարսափելի խորհրդավորություն: Նրա ապակե հոգուց և սրտից ներս ամեն ինչ երևում էր, ամեն ինչ այնքա~ն պարզ էր և հասարակ: Իսկ ահա այստեղ պատկերը լրիվ ուրիշ է` անդունդ է, կա հոգու ճիչ և դատարկության արձագանք: Որքա~ն ցավոտ էր այդ գիտակցելը: Գիտակցելը այն, որ այնտեղ դատարկ է , այնտեղ ուր պետք է լինեի ես` դատարկ էր: Իսկ ես գիտակցում էի, չէ´, ես ուղղակի վստահ էի, որ գիտեմ նրան…
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |