Главная » 2014 Июль 19 » Ականջակալների հասցրած վնասները
3:37 PM Ականջակալների հասցրած վնասները | |
Ամենացածր ձայնը, որն ընկալում է մարդու ականջը, 10-15 դեցիբելն է: Սովարական խոսակցությունը գնահատվում է 35 դեցիբել, շշուկը` 20: Բղավոցները (60 դեցիբել) կարող են անհարմարության զգացողություն առաջացնել, իսկ 90 դեցիբելից բարձր ձայնն արդեն վտանգավոր է:90 դեցիբել է մետրոյի գնացքի ձայնի բարձրությունը: Իսկ ժամանակակից նվագարկիչի ձայնի բարձրությունը 105 դեցիբել է: Հարկ է նշել, որ մետրոյի գնացքի ձայնը մենք լսում ենք օրական ընդամենը մի քանի րոպե, իսկ դեռահասը երաժշտություն է լսում գրեթե ամբողջ օրը, երբեմն նաև գիշերը, այն էլ առավելագույն բարձրությամբ:
80 դեցիբել ուժգնության ձայնի կարճատև ազդեցությունից հետո ներքին ականջի բջիջներն արագորեն վերականգնվում են, իսկ աղմուկի բազմակի ազդեցության դեպքում բջիջները սկսում են վնասվել: Մշտական ազդեցության պարագայում դրանք դադարում են վերականգնվել:
Ըստ համապատասխան վիճակագրության` MP3 նվագարկիչով յուրաքանչյուր տասներորդ երաժշտություն լսողը` անկախ տարքից, լսողության խանգարում ունի:
Աղբյուրը` sobesednik.am
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |
Ամենացածր ձայնը, որն ընկալում է մարդու ականջը, 10-15 դեցիբելն է: Սովարական խոսակցությունը գնահատվում է 35 դեցիբել, շշուկը` 20: Բղավոցները (60 դեցիբել) կարող են անհարմարության զգացողություն առաջացնել, իսկ 90 դեցիբելից բարձր ձայնն արդեն վտանգավոր է: