7:41 PM Ամառային 5 ամենատարածված և արդյունավետ դիետաները | |
Ձմերուկի դիետա Ձմերուկի դիետային հետևողները պետք է 5 օր շարունակ իրենց սննդակարգի անբաժան մասը դարձնեն ձմերուկը: Դրա օգնությամբ դուք կարող եք կորցնել մինչև 4 կգ քաշ: Բայց պետք է շատ ուշադիր և զգույշ լինեք: Ձեր մարմնի 10 կգ քաշին բաժին է ընկնում 0.5 կգ ձմերուկ: Այս չափաբաժինը պետք է բաժանել 5 մասի և օրվա մեջ ուտել: Այս դիետան խստիվ արգելվում է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց: Խաղողի դիետա Թվում է, թե խաղողի դիետան աբսուրդային է հնչում. չէ որ խաղողի մեջ ամենից շատն է շաքարի քանակը: Բայց դա այդպես չէ, խաղողի միջոցով հնարավոր է շատ արդյունավետ նիհարել: Ձեզ համար շաբաթվա մեջ 1 կամ 3 օր բեռնաթափման օրեր հայտարարեք: Այդ օրերին միայն խաղող կերեք: Բեռնաթափման օրերին և դրան նախորդող օրը արգելվում է ալկոհոլային խմիչքների օգտագործումը: Այս դիետան ևս հակացուցված է շաքարայի դիաբետ ունեցող մարդկանց: Միրգ-հատապտուղային դիետա Այս դիետան լավագույն ընտրությունն է քաղցրակերների համար: Եվ այն շատ հեշտ է պահել ամռանը, երբ համեղ մրգերի ու հատապտուղների պակաս չկա: Այս դիետայի համար պետք է ընտրել 6 տեսակի միրգ ու հատապտուղ, որոնցով դուք պետք է սնվեք: Դիետոլոգները խորհուրդ են տալիս ընտրել ձմերուկ, տանձ, խնձոր, ելակ, դրանք քիչ կալորեականությամբ են օժտված: Օրվա ընթացքում դուք պետք է հետևեք հետևյալ սննդակարգին` Երկուշաբթի- սնունդ մի ընդունեք, խմեք միայն հանքային ջուր, 1.5 լիտր Երեքշաբթի- ամբողջ օրվա ընթացքում կերեք 1 կգ խնձոր Չորեքշաբթի-օրվա մեջ 5 անգամի մեջ բաժանած կերեք 1.5 կգ ելակ Հինգշաբթի- ամբողջ օրվա մեջ բաժանած կերեք 1.2 կգ տանձ Ուրբաթ- կարելի է ուտել միայն բալ, 1.5 կգ Շաբաթ- այս օրը դուք կարող եք վայելել սեխ, 0.8 կգ Կիրակի- վերջին օրն էլ հայտարարում ենք ձմերուկի օր, և կարող եք ուտել 2 կգ ձմերուկ Մեկ շաբաթ ընդմիջումից հետո կարող եք կրկնել այս կուրսը: Արյան ճնշումի հետ խնդիր ունեցող մարդիկ չեն կարող հետևել այս դիետային: Հյութային դիետա Հյութային դիետաների տարբեր տարբերակներ կան, բայց բոլոր դեպքերում էլ էությունը նույնն է` որքան հնարավոր է բացառել ամեն տեսակի սննդի ընդունումը և շատ հյութ խմել օրվա մեջ: Բայց այդ դիետան շատ ռիսկային է և չի կարելի դրան հետևել առանց բժշկի հետ խորհրդակցելու: Մեղրի դիետա Մեղրի դիետան ձեզ կարող է օգնել 3 շաբաթ անց հագնել այն զգեստը, որի մեջ հիմա չեք մտնում: Այն շատ պարզ է. պարզապես պետք է ձեր ռացիոնի մեջ շաքարը փոխարինեք մեղրով: | |
|
Всего комментариев: 0 | |