Главная » 2014 Август 8 » Ամեն ինչ ավարտվեց հենց քո պատճառով
4:32 PM Ամեն ինչ ավարտվեց հենց քո պատճառով | |
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Եթե առաջ վայրկյաններն էի հաշվում քեզ հնարավորինս շուտափույթ տեսնելու համար կամ անընդհատ աչքս հեռախոսին՝քո զանգին էի սպասում, ապա հիմա նյարդերս տեղի են տալիս քո անունն անգամ լսելիս: Դու մտար իմ կյանք, վառեցիր հոգուս կանթեղը, լուսավորեցիր սիրտս ու անհետացար՝ այդպես էլ չհանգցնելով նոր ծնված զգացմունքս: Դու սառեցրիր իմ բոլոր հույզերը: Քո պատճառած ցավերից ու վշտից ես կորցրի ոչ միայն քեզ, այլև ինձ: Դու հեռացար, ես չարացա քո հանդեպ: Ես չարացա բոլորի հանդեպ...
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
![]() ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Սիրտս դողում է ամեն անգամ քո մասին մտածելիս, քո հետ անցկացրած պահերն ու անվերադարձ չքացած անմոռանալի ակնթարթներս հիշելիս, վերապրելիս: Կարոտը, որ վշտիս թևանցուկ արած պատերազմում են անօգնական հոգուս դեմ, ինձ դեպի այլևս չապրելու ձգտումն է տանում: Ու ես հասկանում եմ, որ ոչինչ եմ առանց քեզ:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դու իմ կեսն էիր,
Դու իմ եսն էիր,
Դու ինձ չպետք է ցավեցնեիր:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Դու ինձ տարար քո սիրո ծովը, սովորեցրիր շնչել քո օդը, ու լքեցիր ինձ՝ թողնելով մենակ այդ աներևույթ ու անվերջանալի թվացող տառապյալ ծովում, ուր ի վերջո խեխդվեց քո, բայց ոչ ի՜մ սերը... Ես կրկին ներեցի քեզ ու անինքնասեր մարդու համբավ ձեժք բերելով՝ բազմակետ դրեցի մեր հարաբերություններին, սակայն այդ էլ չգնահատվեց քո կողմից. դու կրկին հայտնվեցիր, հիշեցրիր քո մասին ու վերափոխելով իմ բազմակետը վերջակետի՝ հեռացար... էլի հեռացար: Ու հիմա նորից եկել ու մեղանչելով ներողություն ես խնդրում՝ ակնկալելով ստանալ առաջվանը. այն, ինչ սեփական որոշումներով ու անշրջահայացությամբ կործանեցիր, բայց էլ ներում չկա... Դու գտել էիր սրտիս բանալին, ներխուժել այնտեղ ու հեացել՝ առանց մի խոսք ասելու: Իսկ հիմա կրկին ուզում ես վերադառնալ, բայց վե՛րջ, արդեն ուշ է ինչ-որ բան փոխելու կամ վերադարձնելու համար, դու ունես սրտիս բանալին, բայց կողպեքն արդեն փոխված է...♥
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~http://smayliki.ru/smilie-895116615.html
| |
|
Всего комментариев: 0 | |