Ինչի՞ են միշտ վիշտն ու ցավը ինձ ուղեկցում: Ինչի՞ է միշտ դժբախտությունն իմ դուռը թակում: Ա՜խր ինչի՞, ո՞վ ինձ կբացատրի: Ու այս ամենը հենց քո պատճառով: Դու, հենց դու ես մեղավոր, իմ միակ, իմ սիրելի: Մի՞թե դժվար էր խոսել, պատճառաբանել: Ես կհասկանայի, ես անկասկած կհասկանայի, միայն թե խոսեիր, միայն թե բացատրեիր: Ինձ սպանում է քո անտարբերությունը: Ես հանձնվում եմ, այո՛, հանձնվում եմ: Բավական է տանջես ինձ քո պահվածքով: Դու ես իմ միակը, սիրում եմ քեզ, դու ես այն մեկը, ով կբուժի իմ ցավը: Այն ցավը, որը անբուժելի է: Մի՞թե մարդկային ոչինիչ չկա քո մեջ: Մի՞թե սա խաղ չէր: Մի՞թե դու ինձ այլևս չես սիրում: Խոսի՛ր. խնդրում եմ: Ինչի՞ ես տանջում ինձ: Հասկացիր, ես քեզ իմ ամբողջ կյանքն եմ տվել, ամբողջը, առանց իմ մասին մտածելու, իսկ դու, դու քայլում ես իմ վրայով, ոտքերիդ տակ ճզմելով իմ զգացմունքները: Ու դա ճի՞շտ է, չե՞ս կարծում, որ մյուսն էլ քո հետ այդպես կվարվի: Դե ու՞ր կորավ այն «ասպետը», ով պետք է լիներ իմ կյանքի կեսը, ով ինձ հետ պիտի կիսեր ուրախությունն ու տխրությունս: Ու՞ր է: Երանի քո մաշկի վրա զգայիր այն, ինչը հիմա ես եմ զգում: Դու այդժամ կհասկանայիր, թե ինչ է կատարվում իմ հոգում: Խոսքերն ավելորդ են, երջանկություն եմ ցանկանում քեզ, բայց առանց ինձ:
|