Главная » 2014 Декабрь 26 » Անպատասխան սեր
10:07 AM Անպատասխան սեր | |
Անպատասխան սեր Առավոտ, սուրճ , երգ ու քո նկարը. ահա այն բոլոր բաղադրիչները, որոնցով սկսում եմ իմ օրը: Օրս սկսվում ու ավարտվում է քո մասին մտածելով, մտածում եմ մեր ապագայի մասին, որը այդպես էլ չի լինի: Ես ու դու ապագա չունենք: Ես սիրում եմ քեզ, հա՛-հա՛, սիրում եմ, չեմ վախենում բարձրաձայնել սերս, սիրում եմ քեզ և ապրում եմ քեզանով, սակայն անպատասխան, դու ինձ չես սիրում, ես քեզ համար մեկ եմ, չկամ քո կյանքում, միգուցե ուրի՞շն է հիմա իմ տեղը զբաղեցրել, կարող է պատահի, որ դու ուրիշի ձեռքն ես բռնել, ուրիշին ես սիրո խոսքեր ասում, կարող է, ինչո՞ւ չէ: Ասում են` ուռին
Աղջիկ էր ինձ պես,
Մընում էր յարին
Ու չեկավ նա տես:
Խեղճը դողալով`
Անհույս կըռացավ
Դարդից չորացավ
Ուռենի դարձավ:
Ջըրերի վրա
Գըլուխը կախած
Դեռ դողում է նա
Ու լալիս կամաց,
Ու ամբողջ տարին
Մի միտք է անում,
Թե յարը յարին
Ոնց է մոռանում…
Հ. Թումանյան. հատված <<Անուշ>> պոեմից
Սիրելի՜ս, մի՞թե մենք միասին չենք լինելու, որ իմ սերը հավերժ անպատասխան է մնալու, ա՜խր ես այդ ցավին չեմ դիմանա, ես առանց քեզ իմ կյանքը չեմ պատկերացնում: Իմ երազանքները քո հետ են կապված, դու ես իմ կյանքը: Քեզ համար եմ ես ապրում: Ամանորյա երազանքս այս տարվա դու ես, և հուսա՜մ, որ Աստված կկատարի երազանքս և ինձ կնվիրի քո սրտի բանալին: Սիրում եմ քեզ:
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |
