Главная » 2014 » Июнь » 10 » Անտրամադիր մարդկանց համար
6:02 PM
Անտրամադիր մարդկանց համար

Երբ ես զրուցում եմ անտրամադիր մարդու հետ, ինքըստինքյան ընկնում է նաև իմ տրամադրությունը: Երբ ընկնում է իմ տրամադրությունը, ես դառնում եմ ագրեսիվ ու աջուձախ բոլորին կոպտում եմ: Երբ ես ինչ-որ մեկին կոպտում եմ, նա ինձանից անշուշտ նեղանում է: Երբ նա ինձանից նեղանում է, ես էլ նրանից եմ ավտոմատ նեղանում: Երբ ես նեղանում եմ, շատ դժվար է դառնում ինձ հետ հաշտվելը... Եվ ես երկա՜ր կարող եմ այդպես նեղացած մնալ մեկից, ով մեղավոր չէր, որ ես իրենից նեղացա: Իսկ երբ այնուամենայնիվ ինձ հետ հաշտվում են, ես էլ առաջվանը չեմ լինում:
Ասածս ինչա. երբ անտրամադիր եք լինում, իմ հետ մի խոսացեք ! ! ! Վա՜յ...
By -A
Просмотров: 293 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: