Главная » 2014 » Июнь » 8 » Առակ զգացմունքների մասին Լեոնարդո դա Վինչիից
2:03 PM
Առակ զգացմունքների մասին Լեոնարդո դա Վինչիից

Սիրահարված ոստրեն (устрица)

pritcha-vlyublennaya-ustricaՈստրեն մինչև ականջները սիրահարված էր լուսնին: Ինչպես կախարդված, նա ժամերով սիրահարված հայացքը չէր կտրում գիշերային լուսատույից:

Դարանակալած անկուշտ ծովախեցգետինը նկատում է, որ ամեն անգամ, երբ ամպերի ետևից դուրս է գալիս լուսինը, ոստրեն բացում է իր խեցին, մոռանալով աշխարհում ամեն ինչ: Եվ նա որոշում է ուտել ոստրեյին:

Մի անգամ գիշերը, լուսինը դեռ նոր-նոր էր դուրս եկել և ոստրեն, սովորականի պես, «բերանը» բացած աչքերը հառում է նրա վրա: Ծովախեցգետինը վերցնելով քարը՝ նետում է ուղիղ ոստրեյի խեցու մեջ: Լուսնի լույսի սիրահարը փորձում է փակել  խեցին, բայց արդեն ուշ է՝ քարը խանգարում է փակվելուն:

Այսպիսի ճակատագիր է սպասվում յուրաքանչյուրին, ով չի կարողանում թաքուն պահել իր խորը զգացմունքները: Ուրիշների գաղտնիքներ որսացող աչքեր և ականջներ միշտ էլ կգտնվեն:

Просмотров: 324 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: