1:47 PM Առանց ընտանի կենդանիների աշխարհին կսպառնա ապոկալիպսիսը | |
Ամերիկյան անասնաբույժ Ալան Բեկը գտնում է, որ երկրագնդի վրա կատուների բացակայությունը կարող է տարբեր վտանգավոր էպիդեմիաների առաջացման պատճառ հանդիսանալ, քանի որ տարբեր տեսակի հիվանդություններ տարածող կրծողների և միջատների քանակները կարող են կտրուկ մեծանալ: Բացի դրանից, մեծ քաղաքները, որոնք տեղակայված են տաք կլիմայական գոտիներում, կարող են տուժել տարբեր փոքր և միջին սողունների հարձակումներից: Բացի դրանից, եթե կատուները (և ինչու միայն կատուները, ես կավելացնեի նաև շները [իմ մեկնաբանություն]) վերանան ապա մարդկությունը կսկսի քայքայվել ոչ միայն դրսից, այլ նաև ներսից: Շատ վաղուց արդեն հայտնի է, որ մեր չորքոտանի փափուկ ընկերները ինչպես ոչ մեկ կարողանում են զգալ մեզ, մեր տրամադրությունը և մեզ հետ միասին կիսել մեր ցավը: Շատ միայնակ ծեր մարդկանց համար, իրենց պոչավոր ընկերները միակ զրուցակիցներն են: Եվ եթե նրանք վերանան Ալան Բեկը կանխատեսում է մոլորակի վրա դեպրեսիաների և սուիցիդների (ինքնասպանություններ) սարսափելի աճ: Կատուների անհետացումը միայն հնարովի հիպոթեզ չէ. այդպիսի դեպքեր պատմությանը հայտնի են: Այսպես, 1979թ.-ին Նոր Զելանդիայի կղզիներից մեկում անհետացան կատուները, որի հետևանքով մկների քանակը մեկ տարվա ընթացքում ավելացավ չորս անգամ: Ճայերի ձվերով սնվող կրծողների պոպուլյացիայի աճը բերեց նրան, որ կղզուց անհետացան նաև ճայերը և նաև այլ ջրլող թռչուններ: Ներկա պահին երկրագնդում գրանցված են մոտ 220 միլիոն ընտանի կենդանի: Եթե նրանց քանակը կտրուկ նվազի՝ բադերն ու կարապները վտանգի տակ կհայտնվեն. – գտնում է ամերիկացի անասնաբույժը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
