Главная » 2014 » Июль » 22 » Առայժմ ապրել է պետք...
9:34 PM
Առայժմ ապրել է պետք...
Անձրևի ձայնի տակ  լուռ տատանվող մտքեր...
             Գիշերային տագնապ, սև պատնեշ ու անհաս երազի փոքր պատառիկ...
                                 Ցավով լցված մենություն,որ պարզապես չի լցվի ոչնչով...
Հիշողություններ, որոնք ուղղակիորեն ստիպում են հետ նայել...
Հետադարձ հայացք, որը աչքերիս արցունքի կաթիլ է գծագրում...
Արցունք, որի մեջ ավելին է, քան մի աշխարհը...
Դեպի անհայտը ձգվող դժգույն հայացք...
Մթնշաղի ստվեր, աներևույթ պատրանք, գիշերային խորհրդավոր լռություն...
Անհաղորդ մթության սևակնած քողի տակ թաքնված պատանի մի սիրտ...
Մի փոքր թախիծ, մի դողացող ձեռք՝ պարզված դեպի դուրս...
Անուրջներ, երազներ ու արծաթե թևիկներով կիսատ մնացած պատրանքներ...
Անուրջներ ու անցյալը ջնջելու ձախողված փորձեր...
Կույր ձևանալու անիմաստ ձգտում ու թաց աչքեր...
Հանձնվելու անհագ ցանկություն, դառնությունից կարծրացած միտք...
Հոգուս հետ երազող խոհուն տխրություն...
Մենության զգացում՝ սպանող ու ճնշող...
Ինչ-որ բան փոխելու ցանկություն...
Ու գիտակցում, որ ես ,հավանաբար, դեռ չեմ գժվել...
Գիտակցում, որ դեռ ապրում եմ, ու պիտի ապրեմ...
                                               Եթե մեռնե՜լ...
Բայց առայժմ ապրել է պետք...
Ու մի խնդրանք...
Խնդրում եմ` ինձ թողնեք մենակ...
 Չեք օգնում, գիտեմ...
 Չեմ էլ ուզում, ձե
՛զ պահեք...... 
Խնդրում եմ ուրեմն, գոնե մի՛ խանգարեք...
 
Просмотров: 256 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: