Главная » 2014 » Июнь » 6 » Արդեն հինա էս պատմությունը...
9:44 PM
Արդեն հինա էս պատմությունը...
Ցանկացած հնություն միշտ էլ բեռա դառնում, նույն էլ քո դեպքում .....
Հինա արդեն էս պատմությունը, արդեն վրան փոշի կա, որն առաջացելա մենակ քո անկախ հաճախումների պատճառով...Երբ ուզում, գալիս էիր, երբ ուզում՝ գնում...Ասի, որ ամեն ինչ հնանալուա, իսկ դու ասիր, որ ամեն ինչ կմնա նենց, ոնց որ եղելա էսքան ժամանակ...Հա՛, անհանգստանալու բան չունեմ, որովհետև սաղ հավաքվումա էն մտքի շուրջը, որ միշտ էլ հինա եղել, կամ վափշե չի եղել սեր, ուղղակի ես ու դու նայել ենք իրար աչքերի մեջ, դե ես էլ չեմ հասկացել՝ ինչա կատարվում քո աչքերի մեջ, միանգամից ասել եմ՝ հա, բայց հասկանում եմ, որ «հա» ասելու կարիք չկար, մանավանդ քեզ....Քեզ, որ ընդհանրապես ճիշտը ստից չես տարբերում, որովհետև աչքերդ մենակ ուրիշներին են նայում. կյանքդ ես կորցրել, բայց քո համար լրիվ մեկա դարձել էս ամեն ինչը: Նենց եմ հիշում, երբ կանգնում էիր կողքս, քեզ լավ էիր զգում, հասկանում էիր, որ նորմալ մարդու կողք ես կանգնել, կողքդ ապահով մեկը կա ու ժպտում էիր սաղին, որ ցույց տաս, իբր ինձ ունես, էն էլ չհասկացար՝ ինչ եղավ. քամի՞ էր, թե՞ ինչ-որ փոթորիկ...Է՛հ, թե դու որտեղից պիտի իմանաս, երբ էդ ժամանակ տարված էիր ուրիշներին քո ցինիկ ժպիտի կողմը գրավելով, հասկանու՞մ էիր, որ էս օր, կամ վաղն արդեն կողքդ չեմ լինի ու ոչ մեկը չի լինի: Չնայած՝ ուղեղա պետք, որ էս ամեն ինչը հասկանաս, բայց դու չես հասկանա: Չեմ վիրավորվում, որ չես հասկանում, ցավալին քո ուղեղի բացակայություննա ու գիդե՞ս՝ խիա քեզ ամեն ինչ հեշտ թվում...Էդ մենակ էն պատճառով, որ զուրկ ես մտածելու ունակությունից ու հենց դրա համար էլ կողքդ ոչ մեկի չես ամրապնդում, սաղ հեռանում են, որովհետև իրանց համար կյանքնա կարևոր. չեն ուզում քո նմանի կողքին կյանքը վարի տան: 
 
Է՛հ, չես պատկերացնի, թե ինչքան բացասական կողմեր ես ունեցել, որոնք ուզեցել եմ շտրիխով մի կերպ մաքրեմ, բայց չեմ կարացել ու գիտե՞ս՝ խի, որովհետև ձեռս ինձ չի ենթարկվել: Հասկացելա՝ ում համար ինչա անում...
 
Էս կյանքից մնացելա լիքը հուշեր, բայց դրանք վառելու ենթակա չեն..Մի տեսակ ուրիշ են, դրա համար էլ չեմ վառում, թե չէ վաղուց դրանք հետևիցդ եկած կլինեին...Էնքան էիր քո ներկայությամբ լցրել օրս, որ կարծում էիր՝բացակայությանդ ժամանակ կկարոտեմ, կընգնեմ ոտերդ, որ հետ գա՞ս...Դե կներես էլի, որ էսքան ժամանակ քեզ մարդատեղ չդնելով հանդերձ մնացել ես կողքս ու մտածել ես՝ իմ համար ուրիշ ես, քեզ կողքս կպահեմ...Նենց լավ իմացի, որ  կենդանիների հետ ապրելն ինձ  ընդհանրապես ձեռ չի տալիս...Հիմա քցի-բռնի, կարաս քաշես, կշռադատես, տեսնես՝ ո՞րնա ավելի լավ...գաս, ընգնես ոտերս, ներողություն խնդրես, թե՞ գլուխդ օդում պահած գնաս ու մի տեղ հարվածես ու հասկանաս, որ գլուխդ մարմնիդ նման չի, ինքը փեդից չի, որ բան չլինի....Ամեն անգամ կողովս անցնելիս ուզում ես ցույց տաս, իբր մոտիկ ենք եղել, հետո, քո կարծիքով, արհամարհում ես ու գնում...Նենց թքած ունեմ ամեն ինչի ու սաղի վրա, որ էլ դու սուս, կարամ շատ հանգիստ քեզ ասեմ էն, ինչը քեզ հասանելիա, բայց դե գիդեմ, որ սրտից թույլ էակ ես ու ինձ թույլ չեմ տալի հետդ կոպիտ խոսամ. երեխա ես, կարողա շուտ նեղվես, դրա համար ինձ հլը զսպում եմ, բայց քիչա մնացել, ես էլ համբերություն ունեմ, բայց դրա լցվելունն էլա քիչ մնացել, որտև քո արածների պատճառով միանգամիցա լցվում, ոչ թե կաթիլ-կաթիլ....
 
 
Նենցա, որ հիմա կողքս չես ու իմ համար էդ հանգիստա...Հին էր ամեն ինչ, բայց իմ համար չկար ոչինչ, որտև սաղ մարել էր, ուղղակի կողքդ էի մնացել, որ հարվածը շատ կոպիտ չլներ...Էնքան շատ էիր արժանի վատ բաների, ուղղակի չկար, որ քեզ տայի....
 
 
Просмотров: 318 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: