Главная » 2014 Октябрь 31 » Աշուն է, տերևաթափ
6:28 PM Աշուն է, տերևաթափ | |
Աշուն է, տերևաթափԱշուն է, տերևաթափ: Տերևները դանդաղ, խշշալով իջնում և թավալվում են գետնին: Աշու՛ն է: Եկել է ցույց տալու, որ արդեն ամառը վերջացավ, անցան տաք ու շոգ օրերը, եկան անձրևոտ ու գեղեցիկ օրերը: Աշուն է, տերևաթափ: Աշունը եկել է իրեն
դրսևորելու, որովհետև մի քանի ամիս հետո նրա գեղեցկադեմ դեղին տերևները թավալվելու են ձյան սպիտակ փաթիլների տակ: Եկավ տարվա եղանակներից ամենաանկրկնելին ու ամենասպասվածը. սիրում եմ քեզ աշու՛ն, սիրում եմ քո գույնը, քո ձևը, քո դեղնած տերևների մարմնի ջարդվածքը գետնին թավալվելուց: Ծառերը զրկվում են իրենց տեսքից՝ տերևներից, որոնք թափվելով գետնին՝ չորանում են մարդկանց ոտքերի տակ ու անհետանում, կարծես չեն էլ եղել: Սկսվեց սիրահարների սերը՝ աշնանային այս գեղեցիկ ու հմայիչ եղանակի ներքո: Սկսվեց երեխաների աշխատանքը՝ հավաքել տերևները, ինչքան շատ, այնքան ավելի լավ. ես եմ ավելի շատ հավաքել, ո՛չ, սպասի՛ր, տե՛ս, ես եմ հավաքել, իմը
քոնից ավելի շատ է, և այսպես շարունակ: Սկսվում է գեղեցկադեմ աշնանային եղանակի պայծառացումը՝ աշակերտների հետ միասին: Նրանք էլ քայլելիս տրորում և իրար են խառնում, ոմանք էլ՝ դասավորում գետնի վրա թափված տերևները: Ի՜նչ գեղեցիկ է, ի՜նչ հրաշք եղանակ է դրսում, բացի՛ր պատուհանդ, նայի՛ր դրսում կատարվող հրաշքներին, դու էլ ժպտա. ավելի կգեղեցկանա եղանակը՝ քեզ հետ միասին: Նայի՛ր, աշունը վերջացավ, իսկ ի՞նչ եղավ. ոչինչ, պարզապես ձմեռը եկավ, ձյունն էլ հետն ու խանգարեց աշնանային գեղեցիկ ու հիասքանչ եղանակը: Սպասու՛մ եմ քեզ, աշու՛ն, խնդրու՛մ եմ, նորի՛ց արի:
![]() Աշու՛ն, խնդրու՛մ եմ՝,նորից արի, քեզ սպասում են բոլորը, քեզ սիրում են բոլորը: Ուզում եմ տեսնել քո տերևաթափը, քո ծառերի դատարկությունը, քո գետնի խշշոցը: Պարզապես արի, մնացածը՝ ես ինքս
| |
|
Всего комментариев: 0 | |