Главная » 2014 » Сентябрь » 14 » Աշունն իմ պատկերացմամբ...
7:20 PM
Աշունն իմ պատկերացմամբ...

Աշունն իմ պատկերացմամբ... - բնություն, աշուն, եղանակ, Աշուն... տարվա ամենագեղեցիկ, բայց և միևնույն ժամանակ ամենատխուր եղանակն է... Սիրում եմ աշունը.....սիրում եմ աշնան գույները...անձրևի բույրը...նրա ամեն մի մասնիկը...

Շատ բանաստեղծներ իրենց ստեղծագործություններում անդրադարձել են տարվա այս հիասքանչ եղանակին:

 "Աշնան մեղեդի" 

Աշուն է, անձրև... 

Ստվերներն անձև

Դողում են դանդաղ... 

Պաղ, միապաղաղ

Անձրև՜ ու անձրև ...

Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ

Անհանգստություն...

Սպասիր, լսիր, ես չեմ կամենում

Անցած լույսերից, անցած հույզերից

Տառապել կրկին. 

Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից

Իմ հիվանդ հոգին...

Անձրև է, աշուն... 

Ինչո՞ւ ես հիշում,

Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,

Ւնչո՞ւ ես հիշում.

Դու այնտեղ էիր, այն աղմկահեր

Կյանքի մշուշում...

Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում --

Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս...

Ես ցուրտ մշուշում.

Իմ հոգու համար չկա արշալույս --

Անձրև՜ է, աշո՜ւն...

Վահան Տերյան

 

 

Աշունն իմ պատկերացմամբ... - բնություն, աշուն, եղանակ,

"ՔԱՄՈՒ ՀԱՄԲՈՒՅՐԸ"

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:

Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում
Եվ ծիծաղում էր անտառի վրա:

 Համո Սահյան

 

Աշունն իմ պատկերացմամբ... - բնություն, աշուն, եղանակ, Յուրաքանչյուրս իր պատկերացումներն ունի աշնան վերաբերյալ.... Մեկնաբանություններում ամենքդ նկարագրեք ձեր պատկերացրած աշունը:

Просмотров: 903 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: