Այո՛, չեմ վախենում ասել, որ դաժան եմ: Դաժան եմ, որովհետև մարդականց անտարբերությունն ու սառը վերաբերմունքն է ինձ ստիպել դառնալ այսպիսին: Դուք՝ անարժաններդ, փոխեցիք ինձ ու իմ ամբողջ էությունը: Ու պետք չէ բողոքել, թե ես փոխվել եմ, դարձել եմ անտանելի, դրա մեղավորը դուք եք: Այո՛, դուք, որ բացի սառը հայացքներից ուրիշ ոչինչ չէիք կարողանում տալ ինձ: Սառնություն, անտարբերություն, կոպիտ վերաբերմունք…սրանք այն զգացմունքներն է, որ դուք փոխանցեցիք ինձ: Այո՜, կարծես դրանք փոխանցովի բնույթ են կրում: Ձեզնից փոխանցվեց ինձ, իսկ ինձնից էլ մի օր ուրիշին: Ափսոսում եմ, որ օրերից մի օր դրանք ինձնից կփոխանցվեն մեկ ուրիշին, քանի որ ձեր պատճառով զգացածս, չեմ ցանկանա զգա որևէ մեկը: Ես չար եմ…ես կարծես դարձած լինեմ մի կատաղած կենդանի, ով իր մի օրվա հացի համար պատրաստ է ամեն ինչի: Ա՜խ, որքան վատ է, որ մարդուն համեմատում ենք կենդանու հետ: Ու ընդհանրապես մարդիկ քիչ-քիչ կոպիտ ասած նմանվում են կենդանու, գործում են արարքներ, որոնք բնորոշում են կենդանուն: Այ սրանց պատճառով է դարձել եմ դաժան…դաժան մեկը, ով հանուն իր <<ես>>-ի պատրաստ է անցնել ցանկացածի վրայով, ցանկացածի դիմակը պատռելով: Դաժան եմ, չէ՞….դաժան են արաքներս, չէ՞: Խոստովանեք, որ հարցերիս կպատասխանեք դրական: Չնայած ինչ էլ ասում եմ, դուք ինչպե՞ս կարող եք ճիշտը խոսել, ու մարդու երեսին ասել այն, ինչ մտածում ես մրա մասին: Դուք միայն կարողանում եք ստել, ստել այնպես, որ դիմացինը անգամ մի գրամ չկասկածի ձեր խոսքերի մեջ: Բայց….բայց արի ու տես, որ ես ժամանակից շուտ կարողացա բացել աչքերս, կարողացա հասկանալ ձեր քայլերի բուն իմաստը, ձեր ստերի արժեքը ու հեռացա ժամանակին, թե չէ այդպես երկար շարունակելու դեպքում ես կկորցնեի իմ <<ես>>-ը, իմ ինքնասիրությունը: Ինչքան ուրախ եմ ինձ համար, որ ժամանակի կարողացա գլխի ընկնել ու հասկանալ ձեր մտքերի ու քայլերի հերթականությունը, որոնք խճճված էին, բայց ես կարողացա դուրս գալ ձեր մտքերի լաբիրինթոսից: Ես՝ նուրբ ու բարի աղջիկս, հիմա ամբողջ էությամբ, ամբողջ հոգով փոխվել եմ: Չկա այլևս ամենքի թթու խոսքից վիրավորվող աղջկիկ, հիմա գոյություն ունի միայն այս ամենի հակապատկերը: Չափից դուրս դաժան եմ ու վարվելու ես ձեզ հետ այնպես՝ ինչպես դուք իմ հետ ժամանակին: Քայլերս լինելու են մտածված ու հատ առ հատ մանրամասնությամբ հետազոտված: Ու մեկ էլ մի բան. խնդրում եմ չվիրավորվել արաքներիցս, քանի որ ես կրկնում եմ նույն քայլերը, որոնք դուք եք արել դեպի ինձ, ուղղակի իմ քայլերը ու արաքները ավելի դաժան են լինելու: Այո՛, ես դաժան եմ….

|