Главная » 2014 » Сентябрь » 21 » Բարություն
6:58 PM
Բարություն

Բարություն

Մեծամասնությունը կարծում է, թե բարությունը մի զգացմունք է, որը դրսևորվում է այս և այն անձի նկատմամբ: Սակայն, իմ կարծիքով, բարությունը սեփական էգոիզմի արհամարումն է մարդու կողմից: Այն մի նոր ներաշխարհի սկիզբն է, իսկ շատ դեպքերում` մարդու զարգացման աստիճանը բնութագրող մի երևույթ: Ասում են, թե բարու հակառակ զգացմունքը չարն է: Բայց ,ամեն դեպքում,  ինձ թվում է ` չար մարդ չկա, կա բարի մարդ, և կա այդ բարին չարաշահող մարդ: Բարությունը ոմանց ձեռքում շնորհ է, իսկ ոմանց համար այդ շնորհը ցավոտ կողմ է հանդիսանում: Ինչևէ, կարծիքները և բանավիճող կողմերը չափազանց շատ են այս տերմինի նկատմամբ, սակայն եկե´ք թողնենք մտածելը , փոխարենը ուղղակի բարի լինենք միմյանց հանդեպ:

 

"Kindness is the language which the deaf can hear and the blind can see." - Mark Twain
Просмотров: 357 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: