Главная » 2014 Июнь 16 » Ծաղիկները մեր կյանքում...
11:22 AM Ծաղիկները մեր կյանքում... | |
Ողջույն բոլորին: Այսօր ցանկացել եմ հարցազրույց վերցնել իմ շատ սիրելի կոլեգա՝Նառա-ից՝ ծաղիկների մասին: Ցանկացել եմ ինչ-որ չափով պարզել, թե նրա կյանքում ի՞նչ դեր ունեն ծաղիկներն ու ըստ այդմ ստանամ ինձ հետաքրքող հարցերի պատասխանները:
![]() - Բարև, Նառա ջան: Ցանկանում եմ քեզանից հարցազրույց վերցնել՝ ծաղիկների մասին:
- Բարև Նելլի ջան: Իհարկե, մեծ սիրով:
- Շնորհակալություն: Առաջին հարցս, որ կցանկանամ տալ քեզ, հետևյալն է...Ի՞նչ կարծիքի ես ծաղիկների մասին, ինչո՞վ են նրանք առանձնանում և ընդհանրապես: - Կարող եմ ասել, որ ծաղիկները կազմում են բնության մի մասնիկը: Բնությունն առանց ծաղիկ կլիներ ոչինչ: Ինձ համար ծաղիկները հիմնականում առանձնանում են իրենց բույրով:
- Շատ լավ: Իսկ ի՞նչ կասես ծաղիկների գույնի մասին....Ըստ քեզ՝ ո՞ր գունն է գեղեցիկ:
- Գույնզգույն ծաղիկներ...Փոքրիկ պարտեզում գունավոր ծաղիկներ տեսնելն արդեն իսկ ժպտալու պատճառ է հանդիսանում: Ըստ ինձ՝ գեղեցիկ է նայվում ծաղիկների կարմիր գույնը... - Իսկ կա տեսակետ, համաձայն որի՝ծաղիկները հիմնականում ընտրվում են՝ըստ իրենց պատկանելության ու իմաստի, այսինքն՝ տվյալ ծաղկի գույնն ի՞նչ է խորհրդանշում: Հավատու՞մ ես նման բաների: - Ճիշտ ասած՝ նման կարծրատիպ մինչ օրս կա, բայց դա սխալ եմ համարում: Միգուցե նման տեսակետ եկել է պապենական ժամանակներից, բայց հիմա այն լուրջ փաստ չի կարող հանդիսանալ: - Այսօր շատերն առաջնորդվում են այս կարծրատիպով...Եթե նվիրում են վարդեր, ապա հաշվի են առնում, թե ինչ գույնի վարդեր են, նոր վերցնում...Ճի՞շտ ես համարում դա: - Նման կարծիք լսել եմ...ճիշտն ասած՝ համամիտ չեմ այդ մտքի հետ: Կապ չունի վարդերն ինչ գույն կլինեն... ամենակարևորն ուշադրությունն է դիմացինի նկատմամբ:)
- Համամիտ եմ քեզ հետ: Վարդերից նախընտրում ես կարմիրը, իսկ ընդհանրապես ծաղիկների՞ց:
![]() - Առաջին տեղում միշտ կլինի կարմիր վարդը, բայց կառանձնացնեմ նաև դեղին կակաչները:
- Ճիշտ է՝ ինձ համար ամենագեղեցիկը դրանք նարնջագույն վարդերն են, սակայն համամիտ եմ քեզ հետ, քանի որ ճաշակները տարբեր են...)...Վերջին հարցս հետևյալն է...Ո՞րն է քեզ համար համարվում գեղեցիկ՝ մեծ ծաղկեփու՞նջը, թե՞ մի քանի վարդը:
- Ավելի լավ է մեկ վարդ, որը նվիրված կլինի սիրով, քան հարյուր մեկը, որը, չգիտես՝ ինչու հիմա մեծ տենդենց է, բայց ես նախընտրում եմ մեկ, կամ մի քանի վարդ, բայց միայն սիրով նվիրված...
- Ես էլ եմ նույն կարծիքին: Դե ինչ, շնորհակալություն գեղեցիկ և իմաստալից հարցազրույցի համար:
- Քեզ էլ շնորհակալություն:
Կարծում եմ՝ այս հարցազրույցից հետո շատ բան կփոխվի մարդկանց մտածելակերպի մեջ: Անկախ նրանից, թե ինչ նախասիրություններ ունեք՝ կապված ծաղիկների հետ, միևնույն է, պետք է հաշվի չառնել գույնը, ձևը, կամ տեսքը...Ծաղիկների նրբությունն ընկած է այն սրտանց նվիրողի մեջ...♥
| |
|
Всего комментариев: 0 | |