Главная » 2014 Июль 12 » Ծիծաղենք միասին :Դ
11:48 PM Ծիծաղենք միասին :Դ | |
Պատկերացնենք մի իրավիճակ, երբ բոլորը բնակվում են Ֆեյսբուքում:)
![]() - Փառանձեմ
- Թագուհի
![]() -Աղջի, բա չիմացար՝ ինչ էղավ. էն օրը էն գլամուռոտ նկարիս մեր հարևան Սամոնա լայք արել, Սուսանի օբշի դռուգը էլի...
-Վա՜յ, լուրջ ե՞ս ասում, ես կմեռնեմ, դրան հազար անգամ գոստի գնացի, մի հատ նկարներիս լայք չարեց...
-Բա էս օր առավոտ հելնեմ, ի՞նչ տենամ. պրոֆիլիս դուռը բացա մնացել, ասի շուտ փակեմ, մարդս չգա դարակներս քանդի, պերեպիսկեքս կարդա:
-Աղջի չէ, ես էդ կողմից բախտավոր եմ. իմ պառոլ-լոգինը չի պահում մեջը... համ էլ ես գաղտնի սայթ ունեմ: Էն օրը մտա մեր հարևան Գեղամի սայթը, էն ինչ կարգի մկանոտ էր, մամա՜ ջան.. ես գժվա՜...
-Էդ հլը հեչ, բա որ էրեկ համով ճաշ էի սարքել, մեկ էլ տենամ էրեխեքս տակը քոմմենթ են գրել. «Մամ, դե շուտ դիր, սոված մեռնաք..»: Աղջի ես էլ բռնիմ, հարազատ էրեխեքիս քցիմ չոռնի սենյակ:
-Աղջի հո դու գիժ չես, ինչ կմտածեն էս մեր կողքի հարևանները: Դու ել հո գիտես՝ ինչ արագա տարածվում լուրերը: Բախտդ բերի էս ամենը չհասնի էս առաջի հարկի հարևան Վարդուշ տատուն...
![]() -Հա, էդի լրիվ խաթայա. մի քանի օր առաջ լվացք էի արել, բռնել նկարել, շեյր էր արել իրա պատին:
-Ու գռազ կգամ, որ հարյուրից ավել մարդա չէ՞ լայքել... ուրիշ բան լինի ավելի կարևոր թարսի նման վափշե լայք չի հավաքվի... Բա իմացա՞ր՝ մարդուս էջին մեր հին հարևան Գայուշի նասկիներն էր կախած, ես էլ ասում էի ուրդուցա գալի էդ հոտը..
-Ամաաան... մի քանի օր առաջ էլ իմ էջին մեկը սսիլկայա շեյր արել, բացեմ ու ո՞վ. նախկին դռուգներիցս մեկը, որ չոռնի էի քցել: Թազա էջով էկե ուզում էր ստատուսով բան հասկացներ, բայց դե քոմմենթները փակեցի, այսինքն՝ բերանը փակեցի...
-Լուրջ ե՞ս ասում աղջի... էն տղեն, որ ընգերը չամռվելեր վրես, հազիվ ձեռները հանի վրիցս.. բա դրա գեղցի դուխին: Վա՜յյյ, էտ ի՜նչ օրեր էին ամաննննննն...
-Ուֆ, լավ, հելնեմ ճաշ էփեմ, անպայման կնկարեմ կքցեմ պրոֆիլս: Դու էլ հել, մարդդ չտենա էս ժամին մեջն ես, վրետ խոսա: Դե լավ, վիհծի (выйти) էղանք:Դ
-Հելնենք, թե չէ սկսելու են էս մեր ներքևի դռուգները խոսան մեր մասին, դրանց էլ գիտես... մի շեյր կամ մի լայքա պետք, որ սկսեն խոսալ մեր մասին: Ուֆ, ամմման, եսիմ էէէ, հելնենք հելնենք ազիզ, հետո կխոսանք...
| |
|
Всего комментариев: 0 | |