Главная » 2014 » Июль » 12 » Ծխելու կանոնները
11:49 PM
Ծխելու կանոնները
  Թեև ծխողները չեն ցանկանում հրաժարվել այդ վնասակար սովորույթից, այնուամենայնիվ, պետք է միշտ հիշեն, որ բացի իրենց առողջությունից, վտանգում են նաև շրջապատի մարդկանց առողջությունը:  Չծխողների համար տհաճ է ծխախոտի հոտը, ուստի խորհուրդ է տրվում  նախքան ծխելը թույլտվություն ստանալ ներկաներից:  Հարգի չէ որևէ հաստատություն մտնել ծխախոտը ձեռքին: Հյուրընկալվելիս պետք է ծխելու թույլտվություն ստանալ ներկաներից և շնորհակալություն հայտնել: Եթե այնտեղ, որտեղ հրավիրված եք, արդեն ծխում են, ապա թույլտվություն պետք է խնդրեք ձեր կողքի նստածից, իհարկե սկզբում նրան ծխախոտ առաջարկելով: Եթե հյուրը ծխող չէ, տանտերը նրա ներկայությամբ չպետք է ծխի:
 
     
  
   Ծխել չի կարելի.
 
Այնտեղ, որտեղ փակցված է ծխելն արգելող հայտարարություն: 
 
 Այնտեղ, որտեղ հայտարարություն չկա, բայց առանց դրա էլ հայտնի է, որ ծխել չի կարելի՝ թատրոնում, կինոսրահում, բենզալցման կայանում, հանրախանութում, հիվանդանոցային սենյակում, քննական լսարանում և այլն:
 
Բնակարան, հիմնարկ, խանութ, հասարակական տրանսպորտ մտնելիս:
 
Այն սենյակում, որտեղ հիվանդ կամ փոքր երեխա կա:
 
Պարելիս, ճաշելի:
 
Հանդիսավոր նիստերի ժամանակ:
 
Եկեղեցում կամ որևէ ծիսակատարության ժամանակ:
 
Չպետք է ծխել նաև ննջարանում:
 
  Հայաստանում ծխում է չափահաս բնակչության 50 տոկոսը:
Հասարակական վայրերում մոխրամանների առկայությունը հուշում է, որ ծխելը թույլատրվում է: Եթե ռեստորանի կամ ճաշարանի սեղանին մոխրամաններ չկան, ուրեմն ծխելն արգելվում է, և չափազանց անքաղաքավարի է նման վայրերում ծխելը և սուրճի ափսեները, բաժակները կամ ծխախոտի տուփերը մոխրամանի փոխարեն օգտագործելը:
  Սեղանի շուրջ կարելի է ծխել այն դեպքում, երբ բոլորն արդեն ավարտել են ուտելը, և երբ տանտերը կամ սեղանակիցները թույլ են տվել: Նույն սեղանի շուրջ օտար մարդկանց հետ ճաշելիս (ճաշարանում, սրճարանում, ռեստորանում) չպետք է ծխել այնքան ժամանակ, մինչև բոլորը ավարտեն ճաշելը: Եթե ծխում եք, իսկ սեղանակցի համար նոր են սպասք բերում, պետք է իսկույն հանգցնել ծխախոտը: Պաշտոնական ընդունելությունների ժամանակ առաջինը սկսում են ծխել տարեցներն ու պատվավոր հյուրերը, հետո միայն՝ մյուսները:
  Երբեք չի կարելի մեկի տուն մտնել վառած ծխախոտը կամ ծխամորճը ձեռքին:
  Ծխախոտը բերանին խոսելն անքաղաքավարի է: Բարևելիս միշտ պետք է ծխախոտը հանել բերանից: Անքաղաքավարի է ծխախոտը վառել այն ժամանակ, երբ ձեզ հետ խոսում են:
   
  
   Չպետք է՝
 
հաճախակի ծխախոտ խնդրել ուրիշներից:
 
լուցկին կամ կրակայրիչը նետել սփռոցին կամ հատակին:
 
ծխախոտը ծխել մինչև ֆիլտրին հասնելը:
 
վառած ծխախոտն առաջարկել ուրիշին:
 
ծխամորճը թափ տալ ուրիշների ներկայությամբ:
 
հյուրերին ընդունել կամ նրանց հետ խոսել ծխախոտը բերանում, ծխախոտ վառել բաժակաճառի կամ ելույթի ժամանակ:
Просмотров: 298 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: