Главная » 2014 Июнь 10 » Ցավից մնաց հիշողություն ...
6:06 PM Ցավից մնաց հիշողություն ... | |
Եվ գալիս են պահեր, երբ մենք պարտավոր ենք մեզ հետ անկեղծ լինել….
![]() Ինձ թվում էր, թե երբևէ չեմ կարողանա այսպես ապրել...Այո՜, ինձ միայն թվում էր....
Երբ հիշում եմ, թե ինչպիսին էի մի տարի առաջ, կամ էլ մի քանի ամիս, պարզապես սարսափում եմ: Ես կամ տալիս էի ամեն ինչ, կամ՝ ոչինչ, ու այդ պատճառով էլ ես մենակ էի: Չէի կարողանում շփվել մարդկանց հետ, չէի կարողանում հասկանալ նրանց ու նրանք էլ չէին հասկանում ինձ: Հակամարտություն կար իմ և իմ միջև...Կորցրել էի ինձ....Չէի կարողանում կառավարել զգացմունքներս, դրանք ինձնից առաջ էին ընկել ու խեղդում էին, խեղդում:
Խանդ, արցունքներ, կորուստներ.....ամեն ինչ մռայլ գույներ ուներ: Ես կորցրել էի նույնիսկ ռեալ ապրելու կարողությունս, ինձ համար ոչինչ ու ոչ մեկը գոյություն չուներ, նույնիսկ՝ ինքս: Ես բոլորին մեղադրում էի , բայց մոռացել էի սկզբից ինքս ինձ մեղադրել: Քայլերը սկսվում են առաջինից: Ես հասկացա սխալս, ու սկսեցի լինել այն, ինչ այժմ եմ: Մեկն, ում բոլորը սիրում են , վստահում, ընկերուհի անվանում՝չհասկանալով, որ ես իրենց չեմ վստահում : Ես արդեն գիտեմ չափս, գիտեմ՝որտեղ լռեմ, ինչպես կառավարեմ զգացմունքներս, ես կամաց-կամաց սովորում եմ այս վիճակին: Այնքան դժվար է անկեղծ չծիծաղել, չնվիրվել մինչև վերջ, բայց ես պարտավոր եմ ապրել այս կյանքով, քանզի, հակառակ դեպքում, ես կապրեմ իմ ստեղծած մոլորակում՝հեռու իրականությունից:
Հեշտ է գտնել, դժվար ՝պահպանել: Ես դժվար գտա, ու դժվարությամբ էլ պահպանում եմ: Որքան էի անզգայացել, որքան էի սառել, որքան չարացել: Չէի հասկանում, թե ինչպես եմ կործանում կյանքս, չեմ հիշում՝ ինչպես էի այդպես ապրում, բայց հիշում եմ՝ ինչու էի այդ վիճակում: Ես կորցրել էի բոլոր իմաստները, հանուն որոնց արժեր ապրել, ես կորցրել էի մարդկանց, ովքեր կրում էին ԻՄԱՍՏ, ԿԱՐևՈՐ, ԿՅԱՆՔ անունները, ես կորցրել էի ինձ, որովհետև նրանց սիրում էի ինձնից ավել: Ու թվում էր, թե պիտի այդպես էլ մնայի մենակ, որովհետև ինձ շարունակում էին լքել: Ես ուշքի եկա, սկսեցի ապրել: Հիմա բոլորին թվում է, թե վստահում եմ իրենց, բայց չգիտեն, որ իմ մասին գիտեն այնքանով, որքանով ես եմ թույլ տալիս: Ես գծել եմ սահմաններս ու դուրս չեմ գալիս դրանցից, ես պատրաստ եմ բոլորին կորցնել՝չկորցնելով ինձ: Դժվար էր հավատալ, որ ես կկարողանամ: Հիշում եմ, թե ինչքան բան եմ արել նրանց համար, ովքեր գնացին, ու հասկանում, որ միայն դժվարության պահին ես հասկանում՝ով էր ընկեր, ով՝պարզապես բառ: Ես գրեթե մենակ էի, ու ստացա օգնություն այն կողմից, որտեղից ամենաքիչն էի սպասում:
Մենք պիտի ամեն օր վեր բարձրացնենք աչքերն ու շնորհակալ լինենք նրա համար, ինչ ունենք: Ես սկսեցի չվազել անցյալի հետևից, սկսեցի գնահատել ունեցածս: Կյանքը նորից ծաղկեց: Հաճախ գալիս է մի պահ, երբ հիշում եմ գնացածն ու կարոտում: Հիշում, թե ինչպես էի տալիս ամեն ինչ, ու չէի պահանջում ոչինչ: Հիշում եմ, թե ինչպես ավելորդ դառա այն մարդկանց կյանքում, ովքեր ինձ համար ԿՅԱՆՔ էին, բայց ես հավաքում եմ ինձ ու հիշում, որ ես ուժեղ եմ....
Այնքան դժվար է այս կյանքին հարմարվել.....բայց, մյուս կողմից, դժվարությունները հաղթահարելու համար են: Ցավից մնաց հիշողություն ...
![]() ![]() ...և այդ պահերն են, որ մեզ նոր կյանք են տալիս...
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |


