
Ես ուրախ եմ, որ իմ կյանքում ունեմ քեզ պես լավ ընկերուհի, ով իր խորհուրդներով, կարեկցանքով, ըկերակցությամբ լրացնում է այն բացերը, որոնք տարիների ընթացքում առաջացել էին իմ կյանքում: Չգիտեմ՝ ինչու, բայց հենց քեզ հետ շփվեցի, հասկացա, որ այս կյանքում հրաշքներ միշտ էլ կատարվում են ու դու ես իմ հրաշքը. ես քեզ գտել եմ, էլ բաց չեմ թողնի: Կյանքում միշտ վախեցել եմ ուրիշներին ասել գաղտնիքներս, բայց այսօր ես վստահորեն կարող եմ ասել, որ իմ կյանքում կա մեկը, ում համար իմ խնդիրներն իրենն են ու ինքը պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի ես ինձ լիարժեք երջանիկ զգամ...Յուրաքանչյուրիս կյանքում էլ կա մի մարդ, ում կողքին ժամանակն աննկատ է անցնում. իմ կյանքում էլ կա...Դա դու ես: Դո՛ւ, որ ամենադժվար պահերին կողքիս եղար, դո՛ւ, որ քո ներկայությամբ լցրեցիր օրս ու ստիպեցիր ժպտալ, թեկուզ կեղծ, բայց ստիպեցիր, չցանկացար ինձ տեսնել անտրամադիր վիճակում, գոռացիր, նեղացար ինձանից, բայց երբեք առիթ չտվեցիր քեզ ինձնից հետ պահել...Սիրում եմ քեզ, արև՜ս, ու դու գիտես, որ այն մարդն ես, ով տեղյակ է ամեն ինչի մասին ու ում կարծիքով ես կկարողանամ ցանկացած արգելք հաղթահարել: Ես հաշվի եմ առնում այն ամենն, ինչը դու ես ինձ ասում, որովհետև քո խոսքերով ես երբեք չեմ տխրի, երբեք սխալ չեմ անի, երբեք ստիպված չեմ լինի սխալ քայլեր անել...♥
Երջանկությունն ինձ հյուր է եկել ու կարևոր չէ, որ դա սեր չէ, կամ այլ զգացմունք, այլ այն, որ ես քեզ եմ գտել...Գտել եմ ինձ հարազատ այնպիսի մարդու, ով միշտ կողքիս կլինի, միշտ կօգնի ամեն հարցում ու ես ստիպված չեմ լինի տխրել, կամ ինձ հեռու պահել շրջապատից: Ուրախ եմ, որ իմ կյանքում հանդիպել եմ այնպիսի փոփոխության, որի արդյունքում դու հիմա իմ կողքին ես, ինձ հետ...Ես ուրախ եմ, որ դու կաս, ես քեզ շատ եմ սիրում...♥

|