Главная » 2014 » Июнь » 10 » Դաժան էր կյանքը...
6:09 PM
Դաժան էր կյանքը...
 
Ու ինչքան էլ պայքարեի, մե՛կ է, չէի հասնի քեզ, բայց չհասկացա՝ ինչպես հեռացար անդարձ...
 
 
 
 
Հիշում եմ՝ 15 տարուց ավելի է, ինչ պարի ասպարեզում էի ու համերգի էր, որի ժամանակ պարում էի և իմ ելույթից հետո լսում էի ծափահարություններ մոտ 3 րոպե...Այնքան հպարտ էի ինձնով, չէ՞ որ կարողացել եմ հասնել այսպիսի բարձունքների: Եվ ահա, համերգից դուրս գալուց, ինձ մոտեցավ մի տղա և ինձմեկնեց իր ձեռքում գտնվող կարմիր վարդը: Այդ տղան ինձ վրա մի տեսակ ուշացածի տպավորություն թողեց, բայց ես վերցրեցի վարդը՝ հասկանալով, որ նա իմ երկրպագուներից է, իսկ նա այդ պահին շրջվեց, որպեսզի գնար, երբ հարցրեցի անունը, իսկ նա միայն պատասխանեց.
- Մհեր:
Նա գնաց, իսկ ես վերադարձա տուն: Անցավ որոշ ժամանակ, երբ կրկին համերգ էր, իսկ ես պարում էի նույն բեմում: Պարում էի, երբ տեսա ինձ ծանոթ աչքեր, որոնք ինձ էին նայում ու որի մեջ արցունքի կաթիլներ կային: Կրկին անգամ մոտեցավ ինձ ու մեկնեց վարդ ու հեռացավ....Նկատեցի, որ վարդի վրա կա նամակ: Բացեցի և սկսեցի կարդալ.<<Այսօր ժամը 20:00-ին կլինես նշված հասցեում, Արմինե՛...>>...Մտածեցի և հասկացա, որ պետք է գնամ: Ահա՛, ժամը 19:30 էր, երբ արդեն նշված վայրում էի, իսկ նա ինձ էր սպասում: Ես մոտեցա նրան, նա կապեց աչքերս ու բռնեց ձեռքս...Ես հասկացա, որ բարձրանում ենք նավ և ապա բացեց աչքերս, երբ տեսա իսպանական գեղեցիկ կատարում....Այդ օրը երբեք չեմ մոռանա: Հաջորդ օրը, երբ տանն էի, ինձ բերեցին իմ նամակները, իսկ ես շատ ժամանակ անտեսում էի դրանք, որովհետև մեծամասնությունը երկրպագուներիցս էր, բայց ցանկացա կարդալ և աչքովս ընկավ մի նամակ և սկսեցի ընթերցել: Շատ հուզվեցի կարդալուց հետո, որովհետև մայրը նշում էր, որ իր տղան ինձ շատ է սիրում և ցանկանում է տեսնել ինձ: Նա հիվանդ է և գոնե վերջին անգամ ուզում է տեսնել ինձ: 
Ես դուրս եկա տանից և գնացի նշված հասցեով: Թակեցի դուռը, որը բացեց մի կին և, առանց հարցեր տալու, ցույց տվեց տղայի սենյակը: Ես բացեցի դուռն ու մնացի կանգնած....Այդ նա էր՝ իմ Մհերը, ով հիվանդ էր, ով իմ կարիքն ուներ: Ես հասկացա, թե ինչու՞ էր նա համերգի օրն այդպիսին, և ինչու ինձ հետ հանդիպում փնտրեց...Նա ինձ սիրում էր: Ես կփրկեի նրան, եթե...
Ես միանգամից երկու տոմս պատվիրեցի դեպի ԱՄՆ, որտեղ կկարողանային բուժում տալ նրա հիվանդությանը: Մենք արդեն ինքնաթիռում էինք, երբ նա գլուխը դրեց իմ ուսին և արտասանեց հետևյալ բառերը.
- Ես քեզ սիրում եմ, Արմինե:
Եվ այդ խոսքերից հետո նա կախեց իր գլուխը հավիտյան...
 
Նա մահացավ հենց իմ գրկում, հենց իմ կողքին, իսկ ես ոչինչ չէի կարող անել, բացի կյանքս անիմաստ համարելուց....
 
 
Պատմությունը հիմնված է իրական փաստերի վրա...)
Просмотров: 306 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: