Главная » 2014 Июнь 6 » Դաժանը սպասելա, լավնա արդյունքը..♥
9:40 PM Դաժանը սպասելա, լավնա արդյունքը..♥ | |
![]() - Չեմ բարևում, էսօր արդեն բարևել եմ...Ի՞նչ ես անում:
- Գիտեմ: Դասերս...Սպասում էի զանգիդ:
- Ապրես, նորություն ունեմ քո համար:
- Իրոք, ի՞նչ եղավ, ի՞նչ ասեցին:
- Ես հաստատ չեմ դիմանա:
- Դու կդիմանաս ու առաջինը գնալուս օրը դու ես ինձ փաթաթվելու ու բարի ծառայություն մաղթելու:
- Բայց ես առանց քեզ 2 տարի չեմ դիմանա, ի՞նչ պետք է անեմ, որ անցնի օրս, երբ կողիքս չես...
- Դեռ մի քանի ամիս կա, բայց դու արդեն անհանգստանում ու տխրում ես...պիտի չասեի:
- Չէ, լավ ես արել, որ ասել ես:
- Ուշադրությունդ դասերի վրա պահի, ես հա կամ, կգնամ, կգամ, սաղ լավ կլինի:
- Լավ էլի, գոնե տենց հանգիստ մի խոսա:
- Մի նեղվի, սաղ լավ կլինի:
Ու անցան ժամեր, օրեր, ամիսներ, բայց իմ սերը տենց էլ չանցավ, բայց եկավ էն պահը, երբ ձեռքս պիտի դնեմ քո ձեռքին, ասեմ, որ սիրում եմ ու թողնեմ, որ գնաս բանակ: Չեմ կարա, բայց ստիպված եմ...♥
Ու եկավ այն պահը, երբ քեզ ճանապարհեցի, բայց հիշում եմ միայն մի բան....Դու գնալուցդ նայեցիր հետ, բայց միայն ինձ, ու հայացքդ մնաց ինձ հետ, մնաց ու կմնա այնքան ժամանակ, մինչև դու հետ գաս ու նորացնես հին ժպիտդ: Անցավ որոշ ժամանակ: Բացվել են արդեն դասերը. գոնե դրանք մի բան փոխում են կյանքումս: Ինչքան էլ նորություն լինի, մեկ է, դու ամենակարևորն ես ինձ համար...Անընդհատ նույն սպասումը, նույն կարոտն ու նույն սպասումը, բայց այս անգամ այն ուրիշ համ ունի. այն հիմա քաղցր է, որովհետև ես հասկանում ու ավելի եմ արդեն կարևորում մեր հարաբերությունները...♥...Կրկին անգամ դասեր ու կրկին անգամ ծանոթ համար...♥
![]() - Ո՞նց ես, ի՞նչ ես անում, ի՞նչ կա, սաղ լավա՞, հո նեղացնող չկա՞...
- Հանգի՛ստ, հիմա ո՞ր մեկին պատասխանեմ: Սաղ լավա, ամեն ինչ կարգինա, դու պատմի:
- Ինչ պատմեմ. ծառայությունա, անցնումա էլի...
- Դու էլ իմ համար...օրերն եմ ամեն օր ջնջում: Գալիս եմ դպրոցից, դասերս եմ անում, իրկինունն էլ, որ հարմար չի լինում հետդ խոսալ, ջնջում եմ օրերն ու հանգիստ քնում, բայց սպասում եմ, որ կզանգես ինձ...
- Շատ եմ կարոտել քեզ, բայց քո զինվորն եմ...Սպասի, շուտով գալու եմ:
- Ես սպասում եմ, իմ զինվոր, իմ հպարտություն, իմ սեր: Քեզ բարի ծառայություն:
- Դե հել քնի, դասերդ հերիքա անես....Հիմա աչքերդ ուռածա, հել:
- Մենակ քո համար:
- Վերջացավ: Բարի գիշեր արևս: Վաղը կխոսանք:
- Բարի գիշեր, իմ զինվոր:
Վերջացավ մի խոսակցություն, որից հետո միայն աչքերս լցվեցին արցունքով ու սպասման կարոտով...Սպասում եմ...♥
| |
|
Всего комментариев: 0 | |