Դատարկ է...ամենը դատարկ է: Չկա շունչ՝ նույնիսկ մարդկային: Բայց ինչու՞....ի՞նչն է կորել, վերացել: Ամեն ինչ փոխվել է, փոխվել է միանգամից ու անսպասելի: Մարդիկ դադարել են ժպտալ, որը քիչ-քիչ բերում է սառնությանը: Այո՜, կա անչափ սառնությունը, որը ստիպում է ապրել զոմիբիացած ու անզգայացած: Մի՞թե մարդկանց դուր է գալիս այս կարգավիճակը, մի՞թե մարդիկ կարողանում են մի ամբ ողջ կյանք ապրել սառը, լուռ ու մունջ, թաքնված մի անկյունում: Զարմանալի է...այո՜, սա շատ դաժան փաստ է, բայց ի՞նչ կարող ենք անել, եթե մարդկանց դուր է գալիս այս ամենը: Չեմ զգում այն ջերմությունը, որը զգում էի այն ժամանակ՝ մարդկանց միջով քայլելիս: Այն ժամանակ անցորդները ունեին վառ դեմքեր, հաճելի ժպիտ, միմյանց ժպտում էին...իսկ հիմա...հիմա եթե անգամ ժպտում էլ են, ապա դրա մեջ ակնհայտ երևում է մեծ, շա՜տ մեծ կեղծավորություն: Բայց ինչու՞...ի՞նչ է արել քեզ փոքրիկ մանկիկը, ում գեղեցիկ ժպիտին դու պատասխանում ես արհամարհանքով: Ինչքա՜ն եք փոխվել, մարդիկ: Ինչքա՜ն է դատարկվել ձեր ներսը: Այո՜, հիմա եմ հասկանում, որ դատարկվել է ձեր ներսը, հոգին: Ձեր այն հոգին, որում թաքցնում եք փոքրիկ գաղտնիքները, որոնք և՛ ուրախացնում, և՛ տխրեցնում էին: Իսկ հիմա անգամ այդ գաղտնիքնեը չկան, որոնք փոքր-ինչ լցնում էին ձեր հոգին: Չեմ հասկանում...խճճվում եմ այս ամենի մեջ: Անորոշությունից ինքս էլ եմ սկսում դատարկվել ու ձեզ հասկանալ: Բայց ո՛չ...ես չեմ ուզում զոմբիանալ, չեմ ուզում կեղծ ժպտալ: Իսկ ինչու՞ կեղծ ժպտամ, եթե կարող եմ դա անել անկեղծ ու մաքուր հոգով:
Ժպտացե՛ք...չէ՞ որ կյանքը շատ կարճ է, ու պետք է այն հնարավորինս վայելել:
|