Главная » 2014 » Сентябрь » 21 » Դեպի երազանքներ
7:00 PM
Դեպի երազանքներ

Գիտե՞ս` չեմ կարողանում հասկանալ` ինչպես ետ բերել ժամանակը, որ նորից մոռանամ սեր ասվածի մեծությունն ու ցավը, և ահա կանգնել եմ նորից ընտրության խաչմերուկում: Ես ուղղակի ուղիղ կգնամ, չիմանալով, թե ինչ է առջևում: Քո մասին մտքերը ինձ հանգիստ չեն տալիս, բայց հիմա ես, մոռանալով անցյալը, նորից ճամփա եմ ընկել: Ես երբեք թույլ չեմ տա, որ փողը կամ համբավը զրկեն ինձ անցյալիցս: Ասում էիր, որ պետք է սպասել և երջանկությունը կրկին կվերադառնա: Ոչ ես այդ հեքիաթներին վաղուց արդեն չեմ հավատում: Առաջարկեցիր ինձ  փակել աչքերս և կուրորեն լողալ քո հետևից, բայց ես դատարկաձեռն` հույսն եմ միայն վերցրել ինձ հետ և մեկնում եմ երկար ճանապարհորդության երազանքիս հետևից: Երազանքից հետևից, որի ճանապարհին երազը դառնում է իրական:
 Այստեղ ես կգտնեմ մի նոր աշխա
րհ ինձ համար, չգիտեմ, թե որտեղ է այն: Մեկնում եմ երազանքիս հետևից՝ ազատ քամով երկնքի տակ` հույս դնելով անծայրածիր հորիզոնի վրա: Գիշեր-ցերեկ մտքումս միայն մի բան է. <<Ինձ համար մեկ է , թե ինչ կկատարվի հետո>>: Գիտեմ, որ տարօրինակ է, բայց չեմ ստի՝ իմ երազանքը բուժում է իմ վերքերը, արթնացնում է գիշերները, չի թողնում քնել և ստիպում է ընթանալ դեպի իրեն: Հուսահատ ճանապարհորդը կրկին անդունդի եզրին է թռչում է առաջ ոգեշնչվելով սեփական երազանքներից: Եվ վերջապես ես հասկացա` երազանքը, որին ցանկանում էի գտնել այսքան ժամանակ, եղել է իմ մեջ, ապրել այնտեղ: Այդ էի ես փորձում հասկանալ ամբողջ կյանքս՝ արթուն մնալով մինչև լուսաբաց: Դրա համար ես պատրաստ էի այրել բոլոր կամուրջները: Ավերել պատնեշները, որոնք կհանդիպեն իմ ճանապարհին: Թե՛ ամռան տապին, թե՛ ձմեռային սառնամանիքին միայն երազանքս ստիպեց հետևել իրեն: Միայն նա կարողացավ տալ ինձ առիթ հեռանալ այս աշխարհին հատուկ քաոսից:
 
Մի՛ փնտրիր երազանքդ . այն քո ներսում է...
Просмотров: 268 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: