Главная » 2014 » Июль » 11 » Դեռահասություն
6:59 PM
Դեռահասություն

Դեռահասություն...դեռահասությունը (12-14 տ.) համարվում է տարիքային մի շրջան, որի ընթացքում մարդը փոխվում է ամբողջովին, և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես: Մասնագետները այս շրջանը անվանում են «ճգնաժամային տարիք»: 
 


 

1.Այս տարիքում դեռահասի ամենաառաջնային խնդիրը իրեն «հասկացող ու սրտակից» մարդ գտնելն է, ում նա կվստահի իր բոլոր գաղտնիքները (հաճախ այդ մարդը լինում է օտար մեկը): 
2.Աղջիկները իրենց արտաքինին սկսում են ավելի մեծ նշանակություն տալ, օգտագործում են կոսմետիկա, հագնում են բարձրակրունկ կոշիկներ, որը սակայն նախընտրելի չի համարվում: 

 

Իսկ ի՞նչ պետք է անել հնարավորին չափ օգնելու համար դեռահասին, զերծ պահելու նրան սխալ քայլերից ու շրջապատի վատ ազդեցությունից: 

Սա շատ լուրջ հ
արց է, որին թեթև վերաբերվել չի կարելի: 
 
1.Պարզապես ամեն մի ծնող պետք է իրեն հիշի այդ տարիքում, և իր դեռահաս երեխայի հետ վարվի ճիշտ:  Հարկավոր է «շահել» դեռահասի վստահությունը, չստիպել ու չզայրացնել նրան, չկպչել նրա հոգու նուրբ թելերին: Չէ՞ որ ամեն մի խոսքն ու ժեստը շատ սուր են ընկալվում այդ շրջանում: 
2.Փորձե՛ք խոսել նրա հետ, կիսե՛ք ձեր պրոբլեմները նրա հետ, ինչպես մեծի հետ, ցո՛ւյց տվեք, որ հարգում եք նրա «ես»-ը: Երբեք մի՛ համեմատեք ձեր երեխային որևէ մեկի հետ, օրինակ՝ «քո ընկերը(ուհին) այդպիսին չէ, նմանվի՛ր մի քիչ եղբորդ» և այլն: Այսպիսի արտահայտությունները հաճախ կարող են վատ անդրադառնալ դեռահասի ներքին պատկերի և ինքնագնահատականի վրա: 
3.Կարողացե՛ք լինել ոչ թե ծնող, այլ լավ ընկեր դեռահասի համար, խոսե՛ք նրան հուզող թեմաներից, մի՛ ամաչեք, չէ՞ որ ցանկության դեպքում նա իր հարցի պատասխանը կարող է ստանալ սխալ աղբյուրներից:

 

Ինքս էլ գտնվում եմ դեռահասության շրջանում, ու ինձ ամենից շատ օգնում են մայրիկիս խորհուրդները: Ես էլ եմ բոլոր դեռահասների նման ունենում նմանատիպ խնդիրներ, ամեն ինձ դուր չեկող խոսքից նեղանում, հաճախ նյարդայնանում թեթև բաների վրա: Ու այսպես անցնում է դեռահասության շրջանը, իսկ ես գնալով հասկանում եմ, որ ամեն ինչի պետք է հանգիստ ընդունել՝ հասկանալով, որ այս ամենը ուղղակի ժամանակի խնդիր է: Հույսով եմ, որ խորհուրդներս կօգնեն ձեզ:
Просмотров: 532 | Добавил: -A | Теги: Հետաքրքիր | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: