Главная » 2014 Июль 17 » Դիսնեյլենդ զբոսայգու բացումը
1:11 PM Դիսնեյլենդ զբոսայգու բացումը | |
1955թ. հուլիսի 17-ին Կալիֆորնիայի Անահայմ քաղաքում տեղի ունեցավ Դիսնեյլենդ զբոսայգու բացումը: Դժվար է պատկերացնել մեկին, որ ծանոթ չլինի Միքի մկնիկի ու Դոնալդ բադիկի մասին պատմող մուլտիպլիկացիոն կինոնկարներին: Դրանց հեղինակը հանրաճանաչ ամերիկացի կինոռեժիսոր Ուոլտ Դիսնեյն է:
Նա սովորել է Չիկագոյի Գեղարվեստի ակադեմիայում, ապա աշխատել է որպես նկարիչ: Այնուհետև նկարահանել է մուլտիպլիկացիոն կինոնկարներ, որոնց գլխավոր հերոսներից են Ալիսը և Օսվալդը: Դիսնեյը 1928թ.-ից նկարահանել է հնչուն ֆիլմեր Միքի մկնիկի և Դոնալդ բադիկի մասին, ապա` լիամետրաժ` «Երեք խոզուկներ» (1933թ.), «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» (1938թ.), «Պինոքիո» (1939թ.), «Բեմբի» (1942թ.), «Ալիսը հրաշքների աշխարհում» (1951թ.), «Քնած գեղեցկուհին» (1958թ.) և այլ կինոնկարներ: 1955թ. Դիսնեյը որոշել է Կալիֆորնիայի Անահայմ քաղաքում հիմնել զբոսայգի և այնտեղ «բնակեցնել» իր կինոնկարների հերոսներին: Այդպես է ստեղծվել հռչակավոր Դիսնեյլենդը, որտեղ զարմանահրաշ կերպով միայուսված են իրականն ու հեքիաթայինը:
Դիսնեյլենդում հնարավոր է նավով «ճամփորդել» դեպի հեռավոր ափեր և տեսնել պարկապզուկ նվագող շոտլանդացիների, իսպանական կրակոտ պարեր, Ալպերի ձյունապատ գագաթները, Պիզայի (Իտալիա) ընկնող աշտարակը, Լոնդոնի Թաուեր դղյակը և շատ այլ զարմանահրաշ բաներ: Դեպի Արևելք «ճամփորդողները» կտեսնեն Թաջ Մահալը (Հնդկաստան), բարի ճանապարհ մաղթող լայնաթևք կիմոնոներով ճապոնուհիների և այլն: Հնարավոր է «շրջագայել» նաև Աֆրիկայում, տեսնել Կլեոպատրա թագուհու ապարանքը Հին Եգիպտոսում, ուղտերի դանդաղ քայլող քարավանն անապատում, ջունգլիներում` ծառերի ճյուղերին ճոճվող չարաճճի կապիկներ, ժամանակ առ ժամանակ անսպասելիորեն հայտնվող վագրաձիեր, ընձուղտներ, ռնգեղջյուրներ և այլ կենդանիներ:
Դիսնեյլենդներ կան նաև աշխարհի մի շարք այլ քաղաքներում:
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |
Նա սովորել է Չիկագոյի Գեղարվեստի ակադեմիայում, ապա աշխատել է որպես նկարիչ: Այնուհետև նկարահանել է մուլտիպլիկացիոն կինոնկարներ, որոնց գլխավոր հերոսներից են Ալիսը և Օսվալդը: Դիսնեյը 1928թ.-ից նկարահանել է հնչուն ֆիլմեր Միքի մկնիկի և Դոնալդ բադիկի մասին, ապա` լիամետրաժ` «Երեք խոզուկներ» (1933թ.), «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» (1938թ.), «Պինոքիո» (1939թ.), «Բեմբի» (1942թ.), «Ալիսը հրաշքների աշխարհում» (1951թ.), «Քնած գեղեցկուհին» (1958թ.) և այլ կինոնկարներ: