Главная » 2014 » Июнь » 6 » Դժվար է...
9:37 PM
Դժվար է...
Սիրում եմ մնալ մենակ, կտրվել աշխարհից և տարվել մտքերով: Հիանալի եղանակ է դրսում, միքիչ ցուրտ սակայն հոգուս հարազատ: Անձրև է տեղում, ասես անձրևը հոգուս միակ ընկերը լինի: Անձրևը գալիս է սրտիս վրա և մաքրում անցյալի թողած բոլոր ցավերը : Անցիալի այն ցավերը, որոնք արդեն վերք են դարձել ու սպիացել: Անգամ ժամանակը կանգնել չի ուզում, շատ է շտապում ու առաջ գնում, իսկ ես ուզում եմ կանգնեցնել ժամանակը, կանգնեցնել և հետ գնալ սպիներս վերացնելու նպատակով: Ավաղ չեմ կարող, ժամանակը կանգ չի առնում, իսկ տարիները գլորվում են: Տարիները անցնում են, մենք մեծանում ենք: Ախխ խնդրում եմ տարիներ կանգ առեք, ես ուզում եմ մի քիչ էլ խենթություններ անել, զգալ այդ տարիքի քաղցրությունը: Էհ, ինձ չես լսում, ինչքան էլ քեզ խնդրում եմ դու էլի առաջ ես գնում, տանելով քեզ հետ իմ կյանքի երևի ամենաքաղցր և երջանիկ օրերը: Ահա, տասնհինգ րոպեով էլ մեծացա, և այդպես տասնհինգ-տասնհինգ-տասնհինգ և ծերացած տատիկ: Երևի հիմարություն եմ դուրս տալիս հ՞ա, չգիտեմ, բայց լավ գիտեմ որ մեծանալ չեմ ուզում: Եվ այդպես փակում եմ աչքերս փակվում է հոգիս, փակվում են մանկությանս բոլոր հուշերի ճանապարհներն ու դռները: Եվ ամեն ինչ քիչ-քիչ անհայտանում ու դառնում է մշուշ, ոչինչ չի երևում, միայն կարծես շատ հեռվում մի առկայծող լույս մեկ փայլում է, մեկ մարում, կարծես իր մոտ է կանչում ինձ մի մութ արահետ և ասում <<Արի, արի հպարտ ու անվախ քայլերով, եթե գաս քեզ ցույց կտամ կյանքի բոլոր գաղտնի ճանապարհները, ես քեզ կասեմ այն, ինչ երբեք չես իմացել... ես քեզ ցույց կտամ ` <<Մարդը>>...
Ինչպե՞ս, ինչպես հաշտվեմ այս ահռելի մտքի հետ:
Դժվար է...
Прикрепления: Картинка 1
Просмотров: 276 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: