Главная » 2014 Июнь 16 » Եղբորից ավելի թանկ...
11:23 AM Եղբորից ավելի թանկ... | |
Մեր կյանքում շատերն են հայտնվում: Նրանց մեծ մասը լինում են մակաբույծներ, իսկ այն քչերը, որոնց հետ արագ կապվում ենք ու նույնը զգում նրանց մոտ, դառնում
են քույրեր ու եղբայրներ: Լինել եղբայր՝ հրաշալի զգացում է: Ժպիտը դեմքիցդ չի պակասում այն ժամանակ, երբ ունես քույր, որին կարողանում ես երջանկացնել ու ժպիտ պարգևել: Երբ կյանքումդ կա մեկը, ում հետ կարող ես խենթություններ անել, կռվել, գրկել, շատ համբուրել: Բայց կան մարդիկ, որոնք չունեն արյունակցական կապ, սակայն ավելի թանկ են ՝ քան եղբայրը: Հիմա, այդպիսի կապ շատերն ունեն, եթե սովետական ժամանակաշրջանում մարդիկ ամաչում էին միմյանց հետ շփվել, ապա հիմա մենք ունենք հակառակ սեռի բազմաթիվ ընկերներ: Նրանք բավականին թանկ արժեն, նրանց կորցնելը մահու չափ վախենալու է:
Աշխարհի ամենաթանկ մարդկանցից ես իմ համար, միակն ու թանկը մոլորակի վրա: Մարմնովս սարսուռ է անցնում, երբ մտածում եմ , թե մենք
կարող ենք վիճել և այլևս չհաշտվել : Մարմնովս սարսուռ է անցնում , որովհետև գիտեմ՝ մի քանի տարուց բանակ ես գնալու, իսկ դա իմ համար չափից շատ ցավոտ է: Բայց չմտածես , ամեն օր կաղոթեմ Աստծուն , որ կողքիդ լինի : Սիրում եմ շատ , գիտեմ ինչ էլ անեմ, մեկ է կողքիս կմնաս: Love you ` MY WORLD:
Ու վերջում. Մեր կյանքում միշտ կլինեն մարդիկ, ովքեր շատ թանկ կլինեն, այնքան, որ նրանց կորցնելու մասին մտածելն անգամ խենթացնում է: Բայց երբեք չկորցնեք ձեր ինքնասիրությունն ոչ մեկի համար, այն ավելի բարձր է…
Երջանի՛կ եղեք…
| |
|
Всего комментариев: 0 | |