Главная » 2014 Август 15 » Եղել ես, բայց էլ չկաս...
1:53 PM Եղել ես, բայց էլ չկաս... | |
Եղել ես, բայց էլ չկաս, չես էլ լինելու:
![]() Ինձ թվում էր՝ ամեն ինչ այնքան կատարյալ է, այնքան աթերի:
Ինձ չէր հուզում հետոն...Բայց,արի ու տես, որ այդ հետոն եկավ ...Հիմա արդեն փոշմանել եմ արածիս ու չարածիս համար...Բայց դատարկ սիրտը լցվում է ստվերներով, երբ խամրում է սիրո պայծառ կողմը...Այն ստվերներով, որոնք այն ամենն էին, ինչ կար, բայց չէր ասվում...
Մի՞թե կարող էինք նայել վախի միջով...Մի՞թե հնարավոր էր անտեսել այն փաստը, որը այսօր վճռեց ամեն ինչ...Ես անտեսեցի, ու այսօր անտեսված լինելու համար այդ փաստը գլխի վրա շուռ տվեց կյանքս...Իսկ եթե մեր սերը չի՞ գնացել...Եթե այն պարզապես կորել է բառերի մեջ, որոնք մենք այդպես էլ չգտանք...Չէ, ոչինչ այլևս չի մնացել:Աշնան դեղնած տերևի պես խոստունմերն էլ են պոկվել իրենց
սնուցող արմատից...Իսկ հիշողությունները մնացել են, որ ամեն քայլիցս առաջ համռորեն կանգնեն դիմացս...Մնացել են, որ ամեն բացվող լույսի հետ աչքերս դրանցով բացվեն...
Ու ամեն մայր մտնող արևի հետ ինձ հիշեցնեն, որ իմ աստղն այլևս չի շողում, որ իմ երկնակամարը խամրած է...Հուշերը մնացել են, որ մեզ տանջեն, որ ստիպեն ինձ ափսոսանքի արցունքներս կուլ տալ անձայն...Մարդիկ կարծում են՝ ես գժվել եմ...Նրանք պարզապես չգիտեն այն, ինչ գիտեմ ես, ու չեն զգում այն, ինչ կա իմ հոգում պահված...Չէ՛, երևի ես իրոք խելագարվել եմ...Որովհետև այս պահին վախենում եմ անել այն, ինչ պահանջում է սիրտս...Անընդհատ մտածում եմ. <<Իսկ եթե...>>...
Իսկ այդ <<ԵԹԵ>>-ները երբեք իրենց տրամաբանական ավարտին չեն հասնում...
Չէ՛, Երևի չէ, ես հաստատ խելագարվել եմ...Ես փորձում եմ շունչ տալ անկենադան մի բանի, որը երբեք այլևս չի հառնի...Կամ էլ կհառնի միայն հուշերից մեջ ու դրա աղոտ կերպարանքը կմեխվի աչքիս առաջ...Մի բան, որը կար ու հիմա չկա...Չկա այնպես, ինչպես չի լինում որևէ բան սովորաբար...Բայց երբ կար, ամեն ինչ այլ
էր...Ինչու՞ <<ԿԱ>>-ն ամենից տարբեր է, իսկ <<ՉԿԱ>>-ն ավելի քան նման է ամենին...Հարցեր, որոնց պատասխանները խճողված են իրար մեջ...Հարցեր, որոնց պատասխանները չեմ էլ գնտի երբևէ...Ես բանտարկված եմ խղճիս ու բանականությանս մեջ...
Ու այս ամենից ելք երևի թե չկա...
Այս խեղկատակության ավարտը դեռ շատ հեռու է...
| |
|
Всего комментариев: 0 | |