Главная » 2014 » Декабрь » 26 » Էլ չեմ վախենում սայթաքելուց...
10:05 AM
Էլ չեմ վախենում սայթաքելուց...

Сердце

Էլ չեմ վախենում սայթաքելուց:Այո՛,չեմ վախենում:Շատ տառապանքներ եմ տեսել և շատ անգամներ եմ սայթաքել,բայց ես ինքնուրույն կարողացել եմ վեր բարձրանալ և քայլել հնարավորինս առաջ:Բավ է գլխիկոր ու տխուր քայլեմ:Բավ է լոկ մեկի համար հոգիս մոմի նման դանդաղ այրեմ և ոչնչացնեմ:Հոգնել եմ շարունակ հալածանքներ ստանալուց:Արդեն սովոր եմ տխուր ապրելուն:Սովոր եմ կարոտել և անմնացորդ սիրել:Սիրել ու հավատալ,որ դիմացինս նույնպես գժվում է ինձ համար և նորից, ի պատասխան ,ոչինչ չստանամ:Քայլել կրկին:Քայլել արահետով կյանքի:Տեսնել իմ անցած ուղին:Քայլել այն ճանապարհով,որով քայլել եմ ողջ կյանքիս ընթացքում:
Թողե՛ք ապրեմ իմ կյանքով՝չունենալով ոչ մի հոգս:Ցանկանում եմ լինել ջուր:Ջուրը թեթև է ապրում և կարևորը՝ նա է որոշում իր կյանքի ռիթմը:Լինեմ թռչուն,որ սավառնեմ երկնքում:Լինեմ թիթեռ,որ ապրեմ մեկ օր,որովհետև ավելի լավ է ապրել մեկ օր և չզգալ այս կյանքի անարդարությունը,քան ապրել շատ տարիներ և ապրել անարդարության մեջ:Չնայած պետք է կյանքից դասեր քաղել և դրա համար շատ ապրել է պետք:Չեմ ցանկանում խոսել այս կյանքի մասին:Այն ամենի մասին,որից վաղուց արդեն հոգնել եմ: Եթե դուք մտածում եք,որ երջանկության համար անհրաժեշտ է երկրորդ կես,ուրեմն դուք սխալվում եք:Երջանկության համար հերիք եք դուք ինքներդ:Երկրորդ կեսը պետք է ուղղակի նրա համար,որպեսզի նրա հետ կիսեք ձեր երջանկությունը...
Եկեք այսօրվանից կյանքին նայենք ռեալ աչքերով և չխաբնվենք տեսքին:Հաճախ այդ հրաշալի տեսքով մ
եկը կդառնա ձեր դժբախտության պատճառը:
Էլ չեմ վախենում սայթաքելուց՝բարձրանալու ձևը լավ գիտեմ...
Просмотров: 294 | Добавил: -A | Теги: տխուր | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: