Главная » 2014 Июнь 6 » Երանի կույր լինեի
9:42 PM Երանի կույր լինեի | |
Եթե կյանքս իմ ձեռքերում լիներ, եթե կարողանայի կառավարել ճակատագիրս, միանշանակ ինձ կազատեի այն աչքերից, որոնք տեսնում են ամենասարսափելի էակներին, նրանց կենսակերպն ու գործունեությունը:
Մեկ-մեկ ինձ հարց եմ տալիս. ո՞ւմ է պետք այն կյանքը, որ միայն դառնություն է տալիս այն անմեղ սրտերին, որոնք անգիտակցաբար լույսաշխարհ են գալիս: Ու այդ հարցի պատասխանը գտնում եմ մարդկանց` թեկուզ անծանոթ, պատահական անցորդների մռայլ դեմքերի մեջ: Մարդկանց, որոնք մարդ կոչվելու հիմքեր չունեն:
Որքան տաղտկալի է, երբ քայլում ես փողոցով ու տեսնում միմիայն դժգոհ, կյանքից հոգնած դեմքեր, որոնց վրա երբեք հնարավոր չէ ժպիտ որսալ: Դառնություն, դառնություն ու էլի դառնություն... Դառը իրականություն:
Երանի կույր լինեի, երանի զուրկ լինեի աչքերից, երանի ունենայի այդ սարսափելի բաղձանքը, այդ ցանկալի արատը: Երանի կույր լինեի հոգով, որ աչքիցս վրիպեին մարդկանց չարագործությունները: Այդ հոգեկան ոճիրը, որ նկատելի է ամեն քայլափոխի, խոցում է ինձ ու տապալում հիմնովին, այդ «թթված» դեմքերը, որոնք երանի էլ երբեք չտեսնեմ... Երանի, հազար երանի:
| |
|
Всего комментариев: 0 | |