Երազանք
Երբ անցնում եմ կողքովդ… Ա~խ այդ աչքերդ , որոնց մեջ ցավոք չեմ կարողանում երկար նայել` ամաչում եմ ինձնից ու զգացմունքներիցս, մտքերիցս և ցնորքի նմանվող երազանքներիցս: Ինձ թվում է, թե երբ նայեմ քեզ դու ամեն ինչ կհասկանաս : Կգրկես ու ուղղակի կասես, որ սիրում ես: Ամեն ինչ այնքան բարդ ու փուչ է: Ստեղծում եմ ինքս ինձ համար իդեալ, դարձնում կյանքիս իմաստ, իսկ հետո հիասթափվում դրանից: Դաժան է այդ ամենը: Ցավում եմ, որ չես զգա, թե ինչ եմ ես զգում այս պահին , չես հասկանա սիրուս չափը և այդքան զգացմունք ուղղակի անիմաստ կկորչի կդառնա կեր չարությանս ու անտարբերությանս համար: Ու նրանք կաճեն, քո պատճառով կդառնան այնքան մեծ, որ սիրո կամ կարեկցանքի համար սրտումս տեղ չի մնա: Վախենում եմ այդ ամենից, փրկի´ր ինձ… Ե´կ, մոտեցի´ր և վստահորեն գրկի´ր ինձ, ես քոնն եմ քանի դեռ այստեղ եմ, ես քոնն եմ քանի դեռ բարի եմ…
Իրականություն
Ես չեմ արտահայտվի այդ մասին երբեք… Գուցե դու հիմա կարդում ես սա և մտքովդ էլ չի անցնի, որ քեզ եմ սիրում: Իսկ եթե հասկացար ի՞նչ տարբերություն, կփախչես ինձնից ու հայացքդ աննդհատ կդարձնես հակառակ կողմը: Է~հ, ուզում եմ դատարկ թողեմ տեղս ու հեռանամ: Ուզում եմ բաց թողնել պարտվողի աթոռը ու հեռանալ: Ուզում եմ գնամ ու ապրեմ միայնակ, ապրեմ մի կիսաքանդ տնակում և ուրախանամ այն բանով, որ այն դեռ լրիվ չի փլվել: Ես ուզում եմ քեզել տանեմ հետս, որ դու դառնաս իմ միակ ուղեկիցը: Անգութ իրականություն դու ինձ սպանում ես… Ինչևէ ամեն անգամվա պես այսօր էլ կփորփրեմ երազանքներիս կտորտանքները և այնտեղ ուժ կգտնեմ վաղվա օրը դիմավորելու համար...
|