Главная » 2014 » Июль » 18 » Երբ արդեն ուշ է ժամանակը հետ բերելու համար
8:41 PM
Երբ արդեն ուշ է ժամանակը հետ բերելու համար
 
......Արդեն ուշ է ժամանակը հետ բերելու համար, ուշ է չափազանց, անհնար է հետ շրջել ճակատագրի անիվը ու ինչ-որ բաներ փոխել, գրել ինչ-որ բան իմ ձեռագրով: Ու այս ամենի գիտակցումն է, որ անբուժելի ցավի պես տանջում է, ինչ-որ անբացատրելի ձևով կապանք է դնում անկեղծ ժպիտիս վրա, ստիպում է անվերջ մեղադրել ինքս ինձ: Բայց միևնույն է, զգում եմ, որ ամեն ինչ պարզապես դարձել է անցյալ, ու ես ուղղակի կերպով անզոր եմ իրականության դեմ...
 Բախվելով կյանքի իրական կողմերին ու հասկանալով, որ կյանքը բնավ էլ իմ պատկերացրածի պեզ պարզ ու արդար չէ, հասկացա, որ կյանքում ապրելու, առավել ևս հաղթելու համար պիտի միշտ պատրաստ լինեմ շրջվելու ու հետևում կանգնած կեղծ բարեկամիս տեսնելու դանակը ձեռքին:

Որքան էլ ցավալի ու անընդունելի լինի, անկեղծ վստահությունս կոտրված է արդեն... Կոտրեց մեկը, բայց դրանից զրկվեցին բոլորը...
 
Արդեն ուշ է ժամանակը հետ բերելու համար, չնայած ցանկությունը անհաղթահարելի է: Անցյալում գործած սխալս կապանք է դառնում ներկաս ուղղելու հարցում, իսկ ապագաս գերադասում եմ չկապել ներկայիս ստվերների հետ: Գիտակցումը, որ աններելի արարք եմ գործել, պատնեշի պես վեր է հառնում սթափ մտածողության ու իմ միջև...
 Չգիտեմ, երևի զղջումս ինչ-որ տեղ ափսոսանք է նաև... Ափսոսանք այն մաքուր վստահության ու մանկական հավատի, որը ընդունվեց որպես կեղծ քայլ, որը փոխհատուցվեց որպես կեղծիք և որակվեց ստորություն: Ու ցավը պարզապես սկսվում է այնտեղ, որտեղ սպիտակի վրա սև բծեր քաշելով թաքցնում են մաքուրը, որտեղ օգտվում են տվածս բարությունից, իսկ հետո պարզապես ստիպում են գլուխս առնել ձեռքերիս մեջ ու հառաչել՝ զգալով անդառնալիության կսկիծը: 
Հոգուս խորքում ես զգում եմ, որ այս ամենից միակ ճիշտ ելքը պարզապես ոչ ոքի այլևս չհավատալն է: Չեմ հավատա, չեմ խաբվի ու չեմ տանջվի...
Գուցե ես բնավ էլ բարի չեմ եղել ու չեմ տվել ոչ ոքի ոչինչ, բայց մի բան ես հաստատ գիտեմ. ԵՍ ՄԱՔՈՒՐ ԵՄ ԻՄ ԽՂՃԻ ԱՌԱՋ...

 Հիմա պիտի հասկանամ, որ ամեն բան էլ մի օր ավարտվում է: 
Պիտի գնահատեմ այն, ինչը դեռ չեմ կորցրել: 
Ծիածանի դուրս գալուց առաջ միշտ անձրև է գալիս...
Ես կթրջվեմ այդ անձրևի տակ ու չեմ տրտնջա...
Просмотров: 269 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: