Главная » 2014 Июль 17 » Երբեք ոչինչ չի ավարտվի..
1:07 PM Երբեք ոչինչ չի ավարտվի.. | |
Անձրևոտ մի երեկո...Դատարկ նստարան...Մթության մեջ կորած թռչունների հնչող ձայներ ու այդպիսի ներկայությունը միայնակ վայելող մի աղջիկ, ով քայլում էր փողոցով ու կամաց-կամաց մոտենում դատարկ նստարանին:
Լցված էին աչքերը. ամեն պահի կարելի էր սպասել անձրևի հետ տեղացող նրա
![]() Լսվեց քամու ավելի ուժեղ խշշոց, զգացվեց երկրորդ անձնավորության շունչ ու աղջիկը բարձրացրեց գլուխը....Բարձրացրեց, կրկին իջեցրեց ու նորից բարձրացրեց, բայց այս անգամ ավելի ուժեղ ձևով: Չգիտես՝ ինչ կատարվեց նրա հոգում. երևի տեսավ այն մարդուն, ում սպասում էր, կամ ում համար լցված էր սիրտն ու հոգին, բայց դա միայն նա գիտեր, ուրիշ ոչ մեկը...
![]() - Մի նստիր անձրևի տակ: Փակ նստարաններ էլ կան, այնտեղ նստիր,- հնչեց երկրորդ մարդու ձայնը:
Աղջիկը ոչինչ չասեց, ուղղակի նայեց նրա աչքերին, ու մի պահ խորը հայացք նետելով այնտեղ, կախեց գլուխը:
- Հասկանում եմ քեզ...,- ասաց աղջիկը:
- Հասկանու՞մ ես, ի՞նչն է այս պարագայում հասկանալի,- ասաց տղան:
- Ես այսքան ժամանակ միայն քեզ հետ եմ դիմավորել անձրևը, իսկ հիմա...Մի խոսքով՝ դու լավ գիտես ինձ, իմ բնավորությունը,- ասաց աղջիկը:
- Գիտեմ...Դու իզուր ես հիմա այս վիճակում...Պետք չէ կյանքին այսպես բարդ մոտենալ: Ամեն ինչ կանցնի, կգա այն ժամանակը, երբ չես էլ հիշի կատարված իրողություններն ու, ու...,- ասաց տղան:
- Ու քե՞զ...,- ասաց աղջիկը:
![]() Աղջկա աչքերում գտնվող արցունքի կաթիլներն արդեն արեցին իրենց գործը...Սահեցին հանդարտ, մեղմ ու կամաց տոնով իջան այտերին: Տղան տեսավ դա ու կարծես շանթահար եղավ՝ ասելով.
- Դու լավ գիտես, որ ես չեմ սիրում, երբ քո աչքերում այսպիսի անտանելի երևույթ եմ նկատում: Սրբիր աչքերդ, եթե ոչ, ես ինքս դա կանեմ, բայց այնպիսի տոնով, որ էլ երկրորդ անգամ չկրկնվի նույնը:
![]() - Եթե ինքդ հասկանայիր, թե ինչ դժվար է ապրել կյանքդ, նվիրվել մեկին, բայց չհասկանալ, թե ինչու, չհասկանալ, թե որ մեղքիդ համար հյուրընկալվեցիր դատարկությանը: Դու ինձ չես հասկանա, ու ոչ մեկը ինձ չի հասկանա....
- Մի մոռացիր, որ այսքան ժամանակ միայն ես եմ քեզ հասկացել ու դու լավ գիտես, որ հիմա էլ է այդպես...Դու մեզ լավ գիտես: Մենք մեկն ենք, մեր մեջ երկու չկա. մի արա այնպես, որ դժբախտանանք:
- Ես արեն դժբախտ եմ, իսկ քեզ չգիտեմ. դու ինքդ կիմանաս:
- Սրբիր աչքերդ...
Պարզապես հայացք, որ ուղղված էր տղային:
- Ես կմաքրեմ,- ասաց տղան և իր ձեռքերով մաքրեց աջկա աչքերն ու ստիպեց նրան զգալ այն երանելի ջերմությունը, որի մասին երազում էր աղջնակն այս ցրտին:
![]() - Քո ներկայությունն ինձ համար ամեն ինչ էր, բայց ես գնում եմ: Դու գիտես, թե ես քեզ ինչ պետք է ասեմ, դրա համար էլ չեմ կրկնում, բայց հեռու իրարից ավելի լավ կլինի,- ասաց աղջիկը:
- Մի ստիպիր սրտիդ՝ քեզ վատ բան ասել...Դու ինքդ գիտես, որ...
- Ես գիտեմ, որ ճիշտ եմ, իսկ հիմա հաջողություն,- ասաց աղջիկը:
Աղջիկը հեռացավ, թողեց սիրած էակին այգում, որտեղ կար միայն դատարկ նստարան ու անձրևոտ եղանակ...Երկու սիրող զույգերի ամենասիրած եղանակներից մեկը...♥
Շարունակելի...
| |
|
Всего комментариев: 0 | |