Главная » 2014 Июль 19 » Երբեք ոչինչ չի ավարտվում (մաս 2)
3:39 PM Երբեք ոչինչ չի ավարտվում (մաս 2) | |
![]() ![]() ![]() Անցավ մոտ մեկ շաբաթ: Երկու կարոտող սրտեր, միախառնված հույզեր ու այս ամենից ոչինչ չեր փոխվում...Ոչ մեկը չգիտեր՝ ինչ պետք է աներ ու ինչպես....Միշտ էլ առաջինը խոսելն ու նամանավանդ կներես ասելն ամենադժվարն է, մանավանդ, որ արանքում հպարտություն կոչված կա:
Երկար ժամանակ երկուսն էլ տանջվում էին. արդեն համակերպվել էին այն փաստի հետ, որ էլ միասին չեն լինելու: Դասերից հետո էր, երբ աղջիկը եկավ իր ու տղայի սիրած այգին, որտեղ հավաքվում ու խոսում էին և չէին էլ զգում, թե
![]() Տղան նույնպես եկավ և հեռվից նկատեց աղջկան: Մի պահ ժպտաց, հետո հասկացավ, որ ոչինչ առաջվա նման չէ: Մոտեցավ, հանեց իր վրայից վերարկուն ու, կամաց մոտենալով աղջկան, ծածկեց նրա մեջքը: Աղջիկը շշմեց, հետո հասկացավ, թե ինչ է կատարվում ու արագ ոտքի կանգնեց, բայց տղան թույլ չտվեց խոսել և մոտենալով նրան` ասաց.
- Ինչու՞ ես նստել այստեղ, սառել ես ամբողջովին:
Եվ ասելով այս խոսքերը՝ ձեռքերով բռնեց աղջկա սառած մատներն ու փորձեց տաքացնել: Աղջիկը չկարողացավ ասել ինչ-որ բան, միայն լռեց ու նայեց տղայի աչքերի մեջ ու, չկարողանալով զսպել իրեն, լաց եղավ:
- Ո՛չ, չեմ թողնելու: Վերջ, էլ չտեսնեմ արցունքներ:
Տղան իր մատներով սրբեց աղջկա սառած այտերի վրա գոյացած արցունքի կաթիլները: Աղջիկը միայն կարողացավ նայել տղայի աչքերի մեջ ու փաթաթվել նրան...
![]() Նրանք կրկին գտան իրար և երդում տվեցին, որ միմյանց երբեք չեն կորցնելու..♥
Ծաղկեց նրանց սերը, իսկ հիմա հավատալ է պետք, որ առանց բառերի էլ ամեն ինչ փոխել հնարավոր է...♥
![]() ♥...ՎԵՐՋ...♥
| |
|
Всего комментариев: 0 | |