Главная »
2014 » Сентябрь » 14 » Երգ քո գույնզգույն սաղավարտը փշրվում է, աշուն..
7:14 PM Երգ քո գույնզգույն սաղավարտը փշրվում է, աշուն.. |

Աշուն….Սիրում եմ աշունը իր բոլոր գույների խայտաբղետությամբ,բարի արևի ջերմության շռայլությամբ,անձրևներով,որոնք անթափանցիկ վարագույրի նման կախվում են երկնքից ու պատմում աշնան հեքիաթը:
Գեղեցիկ է աշնանգույնզգույն սաղավարտը իր վառ գույներով,այն տերևներով որոնք հագած խայտաբղետ գույներ զարդարում են աշնան հեքիաթը,սակայն տերևներն էլ են արդեն մրսում,դողում ծառի ճյուղերին ու հեզիկ պարով`շորորալով օրորվում օդում`հանդարտ իջնում դեռ կանաչ խոտերուն ու էլ ավելի հեքիաթային դարձնում աշունը:
Քամին էլ մերթ հանդարտվում `սուլում բակից բակ,խաղում տերևների հետ,մերթ զայրանում է չարաճճի տերևնեի վր,որոնք փոքրիկ,համառ երեխաների նման չեն ուզում նրա հետ խաղալ,ու կարծես ստիպելով պոկում է նրանց մայր ճյուղերից ու տանում իր հետ,տանում անհուն հեռուներն ու նրբորեն դնում մայր հողին,որն էլ հոգատար մոր պես գուրգուրում է խենթ փոքրիկներին:
Ու այսպես տերևներն մեկիկ-մեկիկընկնում են գետնին ու կարծես թե աշնան գույնզգույն սաղավարտը փշրվում է:
Սիրում եմ աշունը, սիրում եմ աշնան վառ գույները,աեղծվածային թախիծը,որոնք կարծես հակադրում են միմյանց:
Էրեխեք հեղինակային է գրույթը,ճիշտն ասած դպրոցում շարադրոթյուն էին հանձնարարել ասացի ձեզ էլ ներկայացնեմ
|
Просмотров: 398 |
Добавил: -A
| Рейтинг: 0.0/0 |