Главная » 2014 » Июль » 12 » Երկրագնդի բնակչության համաշխարհային օր
11:42 PM
Երկրագնդի բնակչության համաշխարհային օր

        Հուլիսի 11-ին ամբողջ աշխարհը նշում է Երկրագնդի բնակչության օրը: Տոնի համար հիմք է հանդիսացել բնակչության թվի մասին ՄԱԿ-ի տվյալները, համաձայն որի` 1987 թվականի հուլիսի 11-ին աշխարհի բնակչությունը հատեց 5 միլիարդի սահմանագիծը: Այդ օրը պայմանականորեն անվանվել է 5 միլիարդի օր:Հետագայում՝ 1989 թվականին, ՄԱԿ-ն այս օրը հռչակեց որպես Երկրագնդի բնակչության համաշխարհային օր:Աշխարհի բնակչության թիվը 1830թ. կազմել է 1 մլրդ, 1930թ.-ին՝ 2 մլրդ, 1960թ.-ին՝ 3 մլրդ, 1975թ.-ին՝ 4,5 մլրդ, 1987թ.-ին՝ 5 մլրդ, 1999թ.-ին՝ 6 մլրդ մարդ, 2007թ.-ին՝ 6.7 մլրդ, իսկ 2011 թվականի այն հատեց 7 միլիարդի սահմանը: Ներկայումս բնակչության թիվը ոչ միայն կտրուկ աճում է, այլ նաև տեղի է ունենում յուրաքանչյուր տարի ավելացող մարդկանց թվի հավելաճ:Եթե XX դարի սկզբին աշխարհի բնակչության թիվը տարեկան ավելանում էր 10–15 մլն.-ով, ապա 1980-ական թվականներին՝ 85–90 մլն-ով:Ենթադրվում է, որ մարդկության գոյության ամբողջ ժամանակահատվածում ծնվել է շուրջ 81 մլրդ. մարդ, որից 74 մլրդ մահացել է, 7 մլրդ.-ը ներկայումս ապրում է:ՄԱԿ-ի տվյալներով՝ մինչև 2050 թվականը մոլորակի բնակչությունը կլինի 9.3 միլիարդ, իսկ դարավերջին այդ թիվը կգերազանցի 10 միլիարդը:

Просмотров: 420 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: