Հիմա եմ հասկանում` ինչու ոչ ոք քեզ ընկերության առաջարկ չէր արել մինչ այնժամ, երբ ես փորձեցի դարձնել քեզ իմը: Բոլորի միջից միակ կույրը ես էի: Իմ սխալը նրանում է, որ ես ստեղծում եմ մի ոչ իրական աշխարհ` այնտեղ քեզ դարձնում ամենագեղեցիկն ու ամենահամեստը: Իսկ ի՞նչ ունեիր դու ընդհանրապես, ահա´ հարցս: Գեղեցկությո՞ւն ծիծաղելի է , քեզ կարելի էր համեմատել միայն շարքային տգեղ ինքնահավանների հետ: Համեստությո՞ւն , դու հեռու ես դրանից կիլոմետրերով, հասնել մաքուր աղջկա մակարդակին դու ավաղ չես կարող , արտաքինը ուրիշ է, իսկ ներսից փչանալը անբուժելի, հավատա´ ինձ: Բայց դու իմ իսկ հեքիաթները ընդունում ես որպես իրականություն, համարում, որ ես քեզ արժանի չեմ, թողնում ինձ մենակ և քո <<իդեալական>> էության պատրանքի հետ հեռանում` փնտրելով այսպես կոչված` արժանիին: Գիտեմ` չես փոխվի, կմնաս նույն անչափահաս դատարկագլուխը: Ասածներս մտածելու տեղիք չեն տա, որովհետև մտածելու ունակությունը ոչ բոլորին է հասանելի: Ես գիտեմ, թե դու ով կդառնաս հետո, հետաքրքիր կլինի քեզ տեսնել այդ կերպարում : Չեմ կարծում, թե նկատելով ձեռքբերումններս դու կկարողանաս խեղդել արցունքներդ` արցունքներ զղջման, արցունքներ փոշմանանքի, արցունքներ թշնամանքի… Ինձ չի թվում, թե այդսմին ունակ կլինես ժպտալու: Ինչևէ, հաջողություններ եմ մաղթում քեզ <<արժանի>> ընտրյալիդ գտնելու մեջ, ով գիտե, գուցե գտնես քեզ նման մեկին, և գուցե այդպիսինները տղաների շարքերում էլ կան :)
|