Главная » 2014 » Сентябрь » 21 » Ես ուրիշ եմ
6:51 PM
Ես ուրիշ եմ

Այո՛, ուրիշ եմ: Այդ արտահայտությունը ասելուց ես չեմ վախենում: Չեմ վախենում անգամ նրանից, թե ինչպես է դա հնչում կողքից: Ես արդեն ուրիշ եմ կյանքի դեմ մարտում, Փոխվել է նույնիսկ մարտաոճս, էլ չեմ նահանջում ուժ հավաքելու համար, այլ հարձակվում եմ ուժերս ցույց տալու համար: Վաղուց դադարել եմ վախենալ, վախը էլ իմ համար չէ: Հիմա միայն աչքերս պայքար են տեսնում. պայքար ու կռիվ` հաղթելու համար: Արյունոտ ձեռքեր, ամրակուռ թիկունք, ու մի խումբ դժվարին փորձություններ: Սիրտս էլ է ուրիշ, այն կեղծավորություն չի ընդունում, այն թույլ չի տալիս կեղծավոր մարդկանց հոսքը դեպի իմ կյանք: Փոխվել եմ, ուրիշ եմ արդեն, ուժեղ եմ դարձել: Սիրտս է ուժեղ, ու հոգիս արդեն ցույց է տալիս իրականը, ոչ թե կեղծավոր ժպիտ: Էլ չեմ երազում հեքիաթային կյանքի մասին, և չեմ կառուցում սուտ աշխարհ, որը ինձ կցավեցնի: Ես կառուցում եմ իրական պատնեշներ, իրական պարիսպներ, որ հաղթահարելով դրանք՝ ես ավելի ամուր դառնամ, ու որ ամեն քրտինքի կաթիլը փոխհատուցվի ուժային զանգվածով, կուռ մտքով, և ոչ դառնությամբ: Ի տարբերություն բոլորին՝ ես ապրում եմ իրական, և խուսափում հեքիաթային կյանքից, որը ինձ այսքան ցավեցրեց, դարձրեց ուրիշ: Բայց շնորհակալ եմ իմ նախկին եսից, որ ինձ թույլ տվեց փոխել նրան, փոխել ինձ, փոխել կյանքս, փոխել այն ամենը, ինչ ինձ խանգարում էր հաղթած դուրս գալ բոլորի հանդեպ :

Просмотров: 280 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: