1:54 PM Facebook-ը աշխարհը դժբախտ է դարձնում | |
Գիտնականներն ապացուցել են, որ աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցը՝ Facebook-ը մարդկանց դժբախտ է դարձնում և իջեցնում է նրանց կյանքի որակը: Ամեն ինչի մեղավորը նախանձի զգացողությունն է, որը առաջանում է օգտատերերի մեծ մասին մոտ՝ լուսանկարները և ստատուսները դիտելիս: «Նախանձը Facebook-ում. թաքնված վտանգ օգտատերերի կյանքի որակի համար» անվանմամբ հետազոտության վրա աշխատելիս, գիտնականները հարցում են կատարել գերմանական ԲՈՒՀ-երի ուսանողներից: Ամեն երրորդ հարցվողը խոստովանում էր, որ նախանձի զգացողություն է ապրում և սեփական կյանքից անբավարարվածություն է զգում, երբ դիտում է ընկերների արձակուրդների, հանգստի լուսանկարները, երբ կարդում է նրանց երջանիկ ստատուսները և դիտում նրանց կողմից արված վիդեոները: «Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ Facebook-ը ընկալում են որպես ինչ-որ սթրեսային ֆակտոր, որը ապագայում կարող է վտանգել այդ հարթակի կայունությունը»- գրում են գիտնականները: Ըստ սոցիոլոգների, նախանձի անընդհատ զգացողությունը, որի խթան է հանդիսանում Facebook սոցիալական ցանցը, խանգարում է մարդուն հաճույք ստանալ սեփական կյանքից, բերում է դեպրեսիաների և նևրոզի: Պարզվել է, որ մարդիկ, որոնք շատ հազվադեպ են օգտվում սոցիալական ցանցերից կամ չեն օգտվել ընդհանրապես ավելի երջանիկ են իրենց զգում, քան Facebook ակտիվ օգտատերերը: Facebook-ը աշխարհում ամենահանրաճանաչ սոցիալական ցանցն է, այն օգտագործում է մոտ միլիարդ մարդ: Ինչպես նշում են գիտնականները, չնայած նրան, որ հետազոտությունները կատարվել են բացառապես Գերմանիայի բնակիչների վրա՝ Facebook-ի նախանձի պրոբլեմը գլոբալ է: Շատ հնարավոր է, որ միւլիոնավոր մարդիկ այսպես թունավորում են սեփական կյանքը: աղբյուրը՝ Reuters | |
|
Всего комментариев: 0 | |