Главная » 2014 » Июль » 12 » Գեղեցիկ ես սպիտակ հագուստով....♥
11:46 PM
Գեղեցիկ ես սպիտակ հագուստով....♥
 
 
Ու կգա այն օրը, որին սպասում է ցանկացած աղջիկ և ոչ միայն: Ուզում եմ, որ այդ օրն ամենագեղեցիկը լինի և՛ ինձ համար, և՛ քեզ......Ուրախություն, երջանկություն, սեր......Միախառնված նույն սրտում, որտեղ լցված է այն ամենը, ինչը մեզ կբավականացնի մի ամբողջ կյանք երջանիկ լինելու համար: Ուզում եմ մի օր արթնանամ և դարակիս վրա նկատեմ մի ծաղկեփունջ, որի մեջ կլինի բացիկ, իսկ այն կարդալուց հետո մատանին կհայտնվի իմ մատին ու ես ինձ կզգամ աշխարհի ամենաերջանիկ մարդը...Սպասու՛մ եմ, սպասում, որ կգա այն բաղձալի օրը, երբ ես կշտապեմ հագնել իմ ճերմակ հագուստն ու չհամբերեմ, թե երբ պետք է կանգնեմ քո կողքին.......Երջանկացնող րոպեներ, որոնք կյանքումս չեմ փոխի ուրիշ բանի հետ...Ես արդեն կապվել եմ քեզ հետ, ես պատրաստ եմ կյանքս քեզ հետ կառուցել զրոյից: Մենք գտել ենք իրար, էլ չենք կորցնելու...
 
Ու կգա այն պահը, երբ աչքերս կփակեմ ու մտքումս կասեմ.<<Շնորհակալ եմ, Տե՜ր Աստված, շնորհակալ եմ՝ երազանքս իրականացնելու ու նրան այս պահին կողքիս կանգնեցնելու համար...♥...>>:
Ես գիտեմ՝ երազանքները կատարվում են, բայց քո կողքին լինելն ինձ համար արդեն դարձել է նպատակ...Գերնպատակ, երազանքիս հասնելու եմ, հասնելու եմ, թեկուզ պետք լինի դեմ կանգնել բոլորին: Ուզում եմ՝ այդ օրը զանգես ինձ ու ասես.<<Գիտեմ՝ այսօր դու ամենագեղեցիկն ես լինելու...իմ հրաշք...>>...Ու այս խոսքերից հետո ինձ էլ ոչինչ հարկավոր չի լինի. միայն դու լինես ինձ հետ ու վերջ: Ու կգա այն պահը, երբ ձեռքդ բռնած դուրս կգամ հայրական տանից ու վերջին անգամ թախծոտ աչքերով կնայեմ իմ տանը, բայց հայացքս կթեքեմ դեպի քեզ և մի պահ առաջացած տխրության արցունքներս կվերափոխվեն ուրախության ու երջանկության արցունքների.......Կնայեմ աչքերիդ, կխորասուզվեմ աչքերիդ մեջ ու կկարդամ այնտեղ գրված իմ անունը.......Ու կգա այդ օրը. ես կհագնեմ ճերմակ զգեստ, դու քո կոստյումը, կնայենք միմյանց, կզգանք  երջանիկ, իսկ րոպեներ անց, իրար ձեռք բռնած, կմտնենք եկեղեցի........Ես կասեմ. <<Հնազանդ եմ>>......Դու՝ <<Տեր եմ>> , ու մենք կլինենք աշխարհի ամենաերջանիկ զույգը: Միայն ես և դու, միայն երկուսով, ուրիշ ոչ մեկ, միայն մենք՝ հեռու բոլորից ու ամեն ինչից.......Ես սպասում եմ, սպասում, որ մի օր կիրականանա իմ երազանքը...
 
Ու կզգամ, որ կողքիս կա այն մեկը, ով իր ներկայությամբ կլցնի իմ օրը, կերջանկացնի, ուրախություն կպարգևի ու ես ինձ երջանիկ կզգամ...Միայն դու ու վերջ...♥
Ու կգա այն պահը, երբ դրսում անձրև կլինի, դու կփակես աչքերս, ականջիս կշշնջաս, որ սիրում ես ու որ սպասեմ անակնկալիդ, կխնդրես իմ ձեռքը, ես այն դողալով քեզ կտամ, դու կբռնես այն ու կամաց մատանին կդնես մատիս, ես կզգամ ինչ-որ իրի հպում իմ մատին ու դու կբացես աչքերս......Կնայեմ մատիս ու աչքերս կլցվեն, բայց թույլ չես տա ինձ արցունքներիս ազատություն տալ...... Կզսպեմ ինձ, նորից կնայեմ աչքերիդ, հետո՝ մատիս, նորից աչքերիդ ու նորից մատանուս ու, ոչինչ չկարողանալով անել, կփաթաթվեմ ուսիդ ու ինձ կզգամ ամենաերջանիկ մարդն այս աշխարհում, որովհետև դու իմ կողքին ես, իմ երջանկության իսկական պատճառը.......Կգրկես ինձ, կհամբուրես ճակատս, կասես, որ քո արևն եմ ու կգրկես այն ուժով, որը միայն քեզ է հատուկ...Ամուր, բայց միևնույն ժամանակ՝ երջանկացնող...
 
Երջանիկ կլինեմ, երջանիկ այն դեպքում, երբ կկանգնեմ կողքիդ ու ականջիս կամաց կշշնջաս.<<Գեղեցկուհի՜ս, իմ ճերմակ զգեստով գեղեցկուհի...Երբեք քեզ ուրիշի հետ չեմ փոխի...♥... >> 
 
Beautiful in White...♥
Просмотров: 294 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: