Ախր ամեն ինչ այնքա~ն լավ սկսվեց: Իսկ հետոն անասելի ցավոտ դասավորվեց: Հիմա ես մենակ եմ այս մթության մեջ: Գրիչս աղոտ լույսի տակ անփույտ ձեռագրով շտապում է թղթին հանձնել սրտիս թելադրանքը: Միայնակ եմ՝ ինչ որ մեկի կարիքը ունեմ: Ինչպես միշտ փորձում եմ հանգիստս գտնել դրսում: Ամեն ինչ սովորական է՝ հագիս նույն կեդերը, սովորականից ավելի նեղ տաբատը, ավելորդ հայացքներից խուսափելու համար սև կապյուշոնը, որի տակից պարզ երևում են սպիտակ ականջակալներս: Երգը նրանց մեջ այնքան բարձր է, որ անգամ խլացնում է մտքերս: Գիշեր է: Աստղերի լույսը երևան է բերում խունացած դեմքիս մի մասը: Այս ուշ գիշերը այնքա~ն բան է պատմում ինձ իմ մասին: Այնքան բացահայտ է դառնում հոգուս ճիչը նրա անխոս գրկում: Անցյալ էլ չկա՝ այն ուղղակի ոտնահար արին: Անցյալիս պես աննկատ կորցրեցի նաև ժամանակի զգացումը: Տարօրինակ դատարկություն է ներսս տիրել, խորասուզվում եմ անիմաստ երգի ամեն բառի մեջ, գտնում իմաստ, շունչ հաղորդում: Լուսաբացը ինձ զարմացրեց իր անսպասելիությամբ, նայում եմ հեռախոսի դիսփլեյին՝ բազմաթիվ չընդունված զանգեր: Ես այսքան ցնորված դեռևս չէի եղել: Այսօր ես հասկացա, որ գտել էի իմ հոգու հանգստությունը, իսկ առավոտն ու լուրթ եթերը ամեն ինչ փչացրին: Վերադարձա տուն, առանձին վայրում պատրաստեցի մի նոր դատարկ թերթիկ, որ դիմավորեմ գալիք գիշերը, դիմավորեմ նրան ում կարիքը ունեի ասյքան ժամանակ:
Долго паря в темноте,
А утром скитаясь опять
Я хочу поменять в себе то,
Что другим никогда не понять...
Գեվ(GevBeyB)
|